ԿԳՄՍ նախարարը գերազանց ընդունվածների համար լուծում է առաջարկել

0
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել է միասնական ընդունելության քննությունների մասին: Ամփոփելով բուհերի ընդունելության քննությունները, նախարարը նշել է՝ քննություններին հայտագրվել է 11 979 դիմորդ, միասնական քննություններին մասնակցել է 11 648 դիմորդ, այստեղից դրական գնահատական է ստացել 9 372, որից հիմնական փուլով բուհեր է ընդունվել 8706 դիմորդ: Այստեղ ներառված չեն ռազմական գերատեսչական բուհերի ուսանողները», - նշել է Արայիկ Հարությունյանը, ավելացնելով. «թափուր տեղերի համար ավարտված մրցույթի արդյունքներով բուհեր է ընդունվել 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Ամփոփելով թվերն Արայիկ Հարությունյանը նշել է՝ 12 հազար դիմորդից դրական գնահատական ստացած և բուհեր չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբերին հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով թվանշանները, ընդունվել բուհեր: Արայիկ Հարությունյանն անդրադաձել է նաև 18 և ավելի բալ ստացած դիմորդներին, ովքեր չեն ընդունվել: Նախարարի խոսքով, նրանց համար լուծում է առաջարկվել: «Տեղեկացնում ենք, որ 18 և ավելի բարձր միավոր հավաքած 6 դիմորդի առաջարկվել է իրենց հայտի հաջորդ կրթական ծրագրերի համապատասխան լուծում: Ըստ էության, 6-ին արձագանքել է 4 դիմորդ», - ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0