Վրաստանում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծի ենթարկել

0
Նախօրեին՝ հուլիսի 26-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Սադախլո բնակավայրում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթակել հայ երիտասարդի, ով վարելիս է եղել ՀՀ պետհամարանիշներով մեքենա: Ծեծի է ենթարկվել հայաբնակ Շահումյան գյուղի բնակիչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր օգտատեր Նորիկ Գասպարյանը: Yerevan Daily-ի աղբյուրների համաձայն, դեպքից հետո գյուղի բնակիչները դիմել են Վրաստանի Ներքին գործերի նախարարություն, սակայն գերատեսչությունը թեմայի հետ կապված մինչ այս պահը որևէ հայտարարություն չի արել: Ավելի ուշ Նորիկ Գասպարյանը գրել է. «հարցը լուծվել է, եկել ենք համաձայնության, որ նման բան այլևս չի կրկնվի»: Հիշեցնենք, նախորդ շաբաթվա ընթացքում նույն տարածքում ադրբեջանցիները հայկական պետհամարանիշներով բեռնատար մեքենայի վրա քարեր էին նետել:
#Armenia
#Yerevan
#YerevanDaily
#News
#NewsArmenia
#լուրեր
#լուրեր
#Վրաստան
#Վրաստան
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0