«Մենք ուզում ենք սովորել». նոր զարգացումներ դիմորդների բողոքի ցույցերից

0
ՀՀ ԿԳՄՍՆ դիմաց այսօր՝ հուլիսի 27-ին ընթացող բողոքի ցույցի ընթացքում բերման ենթարկված 2 ցուցարարներն ազատ են արձակվել ոստիկանության կենտրոնի բաժնից: Նրանք այս պահին վերադառնում են ԿԳՄՍՆ՝ ցույցը շարունակելու նպատակով: Ցուցարարները՝ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները պահանջել են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը հանդիպման չի իջել, ինչից հետո ցուցարարները փակել են փողոցն ու նստացույց սկսել: Նրանք փորձել են ճեղքել ոստիկանների ստեղծած կենդանի պատը, ինչի արդյունքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները բերման են ենթարկել մի քանի ցուցարարի: Այնուհետև ցուցարարները տեղափոխվել են դեպի ոստիկանություն, պահանջելով ազատ արձակել բերման ենթարկվածներին: Հարկ է նշել, որ նախօրեին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդունելության քննություններին: Նրա խոսքով, բուհ չընդունված 18 և ավելի միավոր ստացած 6 դիմորդի առաջարկվել է լուծում՝ շարունակել ուսումը հայտի երկրորդ կետի համաձայն, որտեղից սակայն արձագանքել են միայն 4-ը: Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 եւ ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարեւորվել է մասնագիտությունը, եւ առաջնայնությունը տրվել է ոչ թե որեւէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։ #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0