Կորոնավիրուսը Հայաստանում. Հուլիսի 28-ի տվյալները

0
Հայաստանում հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 37626 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 158527, վերջին մեկ օրում` 1061 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9330 պացիենտ, պակասել է 463-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 27357 անձ` վերջին մեկ օրում 692 անձ: Ընդհանուր առմամբ, 719 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով): Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան #Կորոնավիրուս #Covid19 Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0