Փաշինյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին

0
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի վերջին աղմկահարույց գրառմանը, որտեղ վերջինս հայտարարել էր. «Հայաստանը Կովկասում պլացդարմ է դարձել հակառուսական ուժերի համար»: Փաշինյանը Սիմոնյանի գրառումը մեկնաբանել է РБК-ին տված հարցազրույցի ընթացքում: «ՀԿ-ները, որ որակվում են որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կառույցներ, գործել են նաև այն նախագահների իշխանավարման օրոք, որոնց՝ Ռուսաստանի հանդեպ լոյալությունը որևէ մեկը կասկածի տակ չի դրել: Բոլոր այդ կառույցները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, եթե վերջիններս ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները», - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր#լուրեր #Հայաստան#Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0