2005թ-ից Սևանա լճից բռնված ամբողջ սիգը եղել է անօրինական. Նախարարի պաշտոնակատար

0
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2005 թվականից ի վեր, փաստացի Սեւանա լճից որեւէ ձուկ բռնելու համար օրինական թույլտվություն չի տրվել. այսինքն մինչեւ հիմա Սեւանա լճից բռնված ամբողջ սիգը եղել է անօրինական: «Մենք կառավարության որոշումով արդեն իսկ նախաձեռնել ենք այս տարվա արդյունագործական որսը: Թույլատրել ենք 200 տոննա: Արդեն շուրջ 150 դիմում ունենք ամբողջ Սեւանի ափից: Այսօր արդեն պայմանագրերը կկնքվեն, քանակները կհաստատվեն, որից հետո խիստ սահմանափակում կմտնի անօրինական ձկնագողության համար: Թույլատրվել է միայն սիգ տեսակի ձկնատեսակի որսը: Պաշարները շատ բավարար են, մասնագետների պնդմամբ, 200 տոննան շատ փոքր թիվ է, թույլտվությունը մինչեւ հոկտեմբերի 1-ն է, որից հետո կարող է էլի նոր թույլտվություններ տրվեն», -ասաց նա՝ հավելելով, որ գործելու է 17 կետ, որտեղից ձկնորսները գնալու են որսի, վերադառնալուց հետո կշռելու են իրենց որսածը, եւ դա ֆիքսվելու է», - ասել է Ջիլավյանը: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան #Սևան #Sevan Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0