Ռազմական լուծում չի կարող լինել. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

0
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի նիստում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Նրա խոսքով, Հայաստանը և Ադրբեջանը պարտավոր են քաղաքական եղանակով կարգավորել հակամարտությունը: «Այդ իրադարձությունները մեզ շատ են անհանգստացնում, առաջին անգամ ռազմական բախումներ են տեղի ունենում ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին: Ռազմական լուծում չի կարող լինել, անհրաժեշտ է բարի կամք քաղաքական լուծում գտնելու համար, և ես հուսով եմ, որ կհաջողվի դրան հասնել», ասել է Ժան-Իվ Լը Դրիանը հավելելով. «Երեք կողմ է համանախագահում, ինչը գուցե մի քիչ տարօրինակ կթվա, բայց մենք դա անում ենք, անցած տասն օրերի ընթացքում մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկել կրակը դադարեցնելու և կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու համար: Հրադադարը հիմա գործնականում պահպանվում է»: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0