Թուրքիան հսկողության տակ է վերցնում սոցցանցերը

0
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն իշխանությանը տալիս է սոցիալական ցանցերը խիստ հսակողության տակ վերցնելու հնարավորություն: Նոր օրենքի համաձայն, Twitter, Instagram և Facebook ընկերությունները պարտավորում են ենթարկվել Թուրքիայում գործող կանոններին, այլապես կտուգանվեն: Սոցիալական ցանցերը կպարտավորվեն Թուրքիայում բացել ներկայացուցչություններ, որոնք պետք է ղեկավարեն Թուրքիայի քաղաքացիները: Այդ պաշտոնյաներն իրավական պատասխանատվություն են կրելու հարթակներում տեղադրվող նյութերի համար և պետք է միջոցներ ձեռնարկեն ու արգելեն ոչ արժանահավատ կամ անօրինական բովանդակության տեղեկությունների հրապարակումը: Եթե սոցցանցերը չենթարկվեն Թուրքիայում ներկայացուցչություններ բացելու պահանջին՝ դրանց մատչելիությունը Թուրքիայի տարածքում կսահմանափակվի կամ նույնիսկ կարգելվի: Օրինագիծը հեղինակեել են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Թուրքիայի ղեկավարները սկսել է քննադատել սոցցանցերի աշխատանքն այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղանի փեսան՝ Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, Twitter-ում հաաղորդել է չորրորդ երեխայի ծնվելու մասին:  Օգտատերերն այդ գրառմանն արձագանքել են ոչ միայն շնորհավորան ուղերձներով, այլև իշխանություններին հասցեագրված հեգնական մեկնաբանություններով և խիստ քննադատությամբ:   https://www.azatutyun.am/a/30755135.html
#Լուրեր
0