Օրվա աստղագուշակ. ի՞նչ է սպասվում հուլիսի 30-ին

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին կենտրոնանալը բարդ կլինի: Շատ ժամանակ կխլեն զրույցները, շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով կամ իրենք խորհուրդ կտան, նույնիսկ եթե այդ մասին չեք խնդրել: Հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյուններն ու լիցքաթափել մթնոլորտը: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Բարենպաստ ժամանակ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք սիրելիի հետ, հաճախ իրար կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է: Այսօր աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. ամենայն հավանականությամբ, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Շրջապատողները շատ բաներ կսովորեցնեն ձեզ, հրաշալի խորհուրդներ կտան: Դուք միշտ կիմանաք՝ որ խորհուրդներն արժե լսել, իսկ որոնք կարելի է անուշադրության մատնել: Հավանական է հաջող լուծվեն վերջին շրջանում անհանգստացնող հարցերը: Կարևոր կլինի չշտապելը. անհրաժեշտ արդյունքներին արագ հասնել չի ստացվի: Շրջապատողների հետ համբերատար եղեք, և դա կօգնի խուսափել կոնֆլիկտներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգիստ, բարենպաստ օր է: Այն հարմար է համատեղ նախագծերին մասնակցելու, ձեր նման աշխարհայացքով մարդկանց հետ միավորվելու համար: Խմբային աշխատանքը ոչ միայն հետաքրքիր կլինի, այլև դրական հույզեր կպարգևի: Դուք նույնչափ կուրախանաք և՛ առաջին համեստ հաջողությունների, և՛ կարևոր նպատակներին հասնելու համար: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան: Հավանական են ոչ մեծ հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Նյարդային, լարված օր է: Չեն բացառվում անսպասելի պատահարները, տարօրինակ իրադարձությունները, որոնք կստիպեն փոխել ծրագրերը: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, երբեմն դժվարությամբ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, որոնք նախկինում ամեն հարցում աջակցում էին ձեզ: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել ու դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք կոգեշնչեն ու կուրախացնեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կտարվեն նրանով, ինչով նախկինում ընդհանրապես չէին հետաքրքրվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգիստ օր է: Չի կարելի ասել, որ այն հարմար է նոր գործերի համար. այստեղ հնարավոր են դժվարություններ, ճանապարհին խոչընդոտներ կհայտնվեն: Փոխարենը կհաջողվի արագ լուծել ընթացիկ խնդիրները, ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Կարող եք աշխատանքի կամ ուսման համար անհրաժեշտ իրեր գնել, օրինակ՝ տեխնիկա, գործիքներ, հատուկ գրականություն: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու համար: Կհաջողվի ոչ միայն ուրախ ժամանակ անցկացնել, այլև միասին ինչ-որ օգտակար բանով զբաղվել: Չի բացառվում՝ հեռու ապագայի նոր ծրագրեր հայտնվեն: Դուք դրանց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Հարմար ժամանակ է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ կհաջողվի արագ շահել նոր ծանոթների համակրանքն ու վստահությունը: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Ավելի ուշ հոգսաշատ շրջան կգա: Դուք պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները, ուղղեք նրանց գործած սխալները: Հնարավոր են անհաջող որոշումներ՝ կապված գումարի հետ, ինչպես նաև ֆինանսական կորուստներ: Ցանկալի չէ վարկով գումար վերցնելը, հատկապես եթե խոսքը խոշոր գումարի մասին է: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամենաարդյունավետ օրը չէ: Երբեմն պետք է կենտրոնանաք պրակտիկ խնդիրների լուծման վրա: Ձեզ կշեղեն ֆանտազիաներն ու այն մտքերը, թե ինչ հաջողությունների կհասնեիք, եթե պայմաններն ավելի լավ դասավորվեին: Շրջապատողները ուրախ կլինեն զրուցել ձեզ հետ, բայց չարժե ի վնաս գործերի երկար զրույցներ վարել: Հնարավոր են տհաճ պատահարներ: Դրանք մեծ ազդեցություն չեն թողնի, բայց ժամանակավորապես կփչացնեն ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին: Նրանք կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Երբ խոսք գնա գումարի մասին, ինտուիցիան հստակ հուշումներ կանի, իսկ դուք կփորձեք լսել նրան: Հավանական են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկներ, որոնք եկամուտ կբերեն: Կյանքի մյուս ոլորտներում նույնպես կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Հիմա դուք մտերիմներին հեշտությամբ կհասկանաք, կկռահեք, թե ինչ կա այն մարդկանց հոգում, որոնք չեն սիրում խոսել իրենց զգացմունքների մասին: Չի բացառվում՝ ձեզ հաջողվի լուծել նախկինում հանգիստ չտվող ընտանեկան խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ կունենաք, ոգեշնչվածության նոր աղբյուրներ կգտնեք: Սովորական գործերն արագ կձանձրացնեն: Բարեբախտաբար, դրանց վրա շատ ժամանակ ծախսելու կարիք չի լինի, օգնել ցանկացողներ էլ կգտնվեն: Հնարավոր են չծրագրված հանդիպումներ, անսպասելի այցեր: Հավանական են հաջող գնումներ: Դուք ուշադրություն կդարձնեք անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրերին, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Կարող եք աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել՝ սկսած գրքերից, վերջացրած՝ գործիքներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է կարևոր ու բարդ գործերի համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, այնպիսի խնդիրներ չեն ծագի, որոնք կարող էին խանգարել ձեզ կյանքի կոչել մտածածը: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք շատերին կկարողանաք ձեր կողմը գրավել, կտարահամոզեք նրանց, որոնք նախկինում ձեր առաջարկներին քննադատորեն էին մոտենում: Օրը լավն է ֆինանսների տեսանկյունից. հավանական են դրամական մուտքեր: Մտերիմների հետ տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Դուք երբեմն անհամբեր կլինեք, իսկ դա բոլորին չէ, որ դուր կգա: Բայց բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի: Դուք կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հագեցած, հոգնեցնող օր է: Դուք սովորականից հաճախ աջակցության կարիք կունենաք, բայց այն ժամանակին ստանալ չի հաջողվի:Կարող են սրվել հին տարաձայնությունները, շատ ժամանակ և ուժեր կխլեն վեճերն այն մասին, ինչը մեծ նշանակություն չունի: Դուք կփորձեք խուսափել անպիտան կապերից, բայց պայմաններն այդ անել թույլ չեն տա: Անսպասելի նոր գործեր կհայտնվեն, երբեմն՝ շատ շտապ գործեր: Ստիպված եք լինելու հետաձգել ծրագրած հանգիստը, ինչը նույնպես չի ուրախացնի: Աշխատեք չնյարդայնանալ: Տաք գլխով ասված խոսքերը կարող են վշտացնել մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց այսօր լուրջ դժվարություններ հազիվ թե ծագեն: Օրը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու և այն հարցերը վերջնականապես լուծելու համար, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Հավանական են հեռվից լավ նորություններ: Որոշ Ձկներ լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էին: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերն ու ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Դուք չեք կրկնի նախկինում գործած սխալները, իսկ շփումները բացառապես հաճելի կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0