Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում

0
Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում: Այս մասին հայտարարություն է հրապարակվել USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն անփոփոխ. «Վերջերս Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) մասնակից 53 երկրներից 9-րդը, որը ստացել է ամենաբարձր վարկանիշը ԱՃԹՆ-ին անդամակցած երկրների համապատասխանության պահանջները ներկայացնող գլոբալ փաստաթղթի՝ 2016 թ. ԱՃԹՆ ստանդարտի իրականացման ուղղությամբ: 2017 թ.-ին ԱՃԹՆ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առաջին վավերացման եզրակացության արդյունքում EITI խորհուրդը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարության և Բազմաշահառու խմբի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի համար՝ ընդգծելով թափանցիկության և կառավարման ջանքերում հանքարդյունաբերության հիմնախնդիրները ներառելու, ԱՃԹՆ-ի գործընթացը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և բարեփոխումների օրակարգում ինտեգրելու և տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը խրախուսելով ՝ կառուցողական երկխոսության նախադեպ ձևավորելու ուղղությամբ ջանքերը: Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր 2017թ. մարտին՝ ԱՄՆ կառավարության քաղաքական և տեխնիկական օժանդակությամբ: ԱՄՆ Միզազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ուղիղ օժանդակություն է տրամադրել ՀՀ կառավարությանը` ԱՃԹՆ-ին անդամակցելու Հայաստանի դիմումը դյուրացնելու համար և խթանել է մյուս դոնորների աջակցությունը ԱՃԹՆ ջանքերին: ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայիս օժանդակությունը կենտրոնացած է ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի վերահսկողություն իրականացնելու՝ քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից հանքարդյունաբերության ոլորտի և ԱՃԹՆ գործընթացների լուսաբանման շուրջ»: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան
0