Ո՞վ է ՀՀ Շրջակա միջավայրի նոր նախարարը

0
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղ ներկայացրել է նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էրիկ Գրիգորյանին Բնապահպանության նախարարի, ապա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր գործունեության համար. «Պարոն Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է, եւ ես կարծում եմ, որ նա իր գործունեությամբ կնպաստի իր նպաստը բերել շրջակա միջավայրի զարգացման մեր ջանքերին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին: Ուզում եմ շնորհավորել Ռոմանոս Պետրոսյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար: Նա Կոտայքի մարզպետի պաշտոնում բավականին արդյունավետ գործունեությունը է ծավալել: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ ավելի արդյունավետ կլինի նրա գործունեությունը նախարարի կարգավիճակում», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ավելացնելով, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում բնության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ: «Հայաստանի կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը: Այսինքն մենք Հայաստանը պատկերացնում ենք բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր, եւ այս ոլորտում մենք մեծագույն մարտահրավերներ ունենք: Եվ մեր կենցաղը, եւ մեր հանքարդյունաբերությունը պետք է կարողանանք այն չափանիշներին, որի մասին խոսում եմ: Ասել, որ մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք բնական պաշարների օգտագործումից, դա խելամիտ չի, հնարավոր չի: Մյուս կողմից չենք կարող բնական աղետների ճանապարհով գնալ»: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0