Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. Transparency International

0
Transparency International հակակոռուպցիոն միջազգային կենտրոնը նեկայացրել է «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ․» հետազոտության արդյունքները, որտեղ մասնավորապեսնշվում է, որ 2018 թվականին անցկացրած հարցումները վկայում են՝ «Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան»: Հարցվածների 92 տոկոսն աջակցում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Նման ցուցանիշ է գրանցվել նաեւ Իրանի մասով: «Վրաստանի մասով այդ ցուցանիշը կազմել է 93 տոկոս, Ֆրանսիայի մասով՝ 97 տոկոս: Այսինքն, պարզ է դառնում, որ Հայաստանում շատ դրական են վերաբերվում Ռուսաստանի նկատմամբ, եւ, ըստ էության, հակառուսական տրամադրություններ չկան», -նշվում է հետազոտության մեջ: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան
0