Օրվա աստղագուշակ. ի՞նչ է սպասվում օգոստոսի 1-ին

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է ապագայի մասին մտածելու, նոր հնարավորություններն ուսումնասիրելու և գնահատելու համար: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք նախկինում էլ աջակցում էին ձեր գաղափարներին ու օգնում էին կյանքի կոչել մտածածը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, և դուք բաց չեք թողնի ձեր շանսը: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հնարավորություն կտա ուղղել ավելի վաղ գործած սխալները, հարթել նախկինում լարված հարաբերությունները: Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ: Ձեր աջակցությունն այսօր նրանց համար շատ կարևոր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր կլինի գործելը, այլ ոչ թե սպասելը, երբ ամեն ինչ ուզածի նման դասավորվի: Ցանկացած նպատակի հասնելու համար այսօր ավելի մեծ ջանքեր կպահանջվեն, քան սովորաբար: Բայց դուք չեք պատրաստվի հանձնվել ու հրաշալի արդյունքների կհասնեք: Շրջապատողներին դա կհիացնի, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հնարավոր է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ: Վատ օր չէ գնումների համար: Սակայն դրամապանակը բացելուց կամ պատվեր տալուց առաջ համոզվեք, որ դուք արդեն չունեք այնպիսի իրեր, որոնք ուզում եք ձեռք բերել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամենահաճելի օրը չէ: Այն հազիվ թե լուրջ խնդիրներ բերի, բայց չափազանց հոգնեցնող կլինի: Գործեր սովորականից շատ կլինեն, հաճախ ստիպված եք լինելու զբաղվել նրանով, ինչը ձեզ պարզապես դուր չի գալիս: Բացի այդ, դուք կհասկանաք, որ ամեն անգամ չարժե ցուցադրել ձեր իրական զգացմունքները, և դա նույնպես առանձնապես չի ուրախացնի: Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, երբեմն կվիճեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Աշխատեք հարթել սուր անկյունները. ձեր ուժերի սահմաններում կլինի օրը դեպի լավը փոխելը: Երբեմն ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու համար արժե զիջումների գնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Դուք հակված կլինեք կտրուկ արտահայտությունների, երբ վստահ լինեք ձեր ճշմարտացիությանը, և հաճախ նույնիսկ չեք էլ լսի նրանց, որոնք համաձայն չեն ձեր տեսակետին: Դրա պատճառով նույնիսկ հին ընկերների հետ շփումները երբեմն տհաճ կդառնան: Աշխատեք չնեղացնել ձեզ համար թանկ մարդկանց. կտրուկ խոսքը կամ անհաջող կատակը կարող է ինչ-որ ժամանակով փչացնել հարաբերությունները: Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Երբ պետք չէ ինչ-որ մեկի հետ խորհրդակցել ու պայմանավորվել, դուք արագ կգործեք և հրաշալի արդյունքների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է, որը հրաշալի է համագործակցության, համատեղ գործողությունների, ջանքերը միավորելու համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի շուրջ: Հաճախ գործերում ձեզ կօգնի հմայքը: Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ պարզապես չեն կարողանա մերժել: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային հոգսերով զբաղվելու համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար այլ իրեր գնել, զբաղվել փոքրիկ վերանորոգմամբ: Առօրյային, կենցաղի կազմակերպմանը վերաբերող ձեր գաղափարները շատերին դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի, հագեցած ու վառ օր է: Դուք լավ գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահել: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Հարմար օր է նոր գործեր ստանձնելու համար: Կարող եք նաև ուսում սկսել. դուք արագ կյուրացնեք տեղեկատվությունը, ճիշտ եզրակացություններ կանեք ու ոչինչ չեք մոռանա: Հնարավորություն կունենաք ծանոթանալ այն մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք ցանկացած զրուցակցի կարող եք համոզել նրանում, որ ճիշտ եք ու նրան ձեր կողմը կգրավեք: Նրանք, ովքեր նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին և ունակություններին, կհասկանան, որ սխալվել են: Հնարավոր են համագործակցության առաջարկներ, կմասնակցեք հեռանկարային նախագծերի վրա տարվող աշխատանքին: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այդ հատվածում հավանական են թյուրիմացություններ, տհաճ պատահարներ: Նշանի շատ ներկայացուցիչների համար դժվար կլինի հանգստություն պահպանելը: Լավ է, եթե կողքին հասկացող մարդիկ լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ արդյունավետ օր է: Հիմա կարող եք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում, պատասխաններ գտնել բարդ ու կարևոր հարցերին: Սովորաբար դուք օգնության կարիք չեք ունենա, հակառակը՝ ինքներդ կաջակցեք նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, շատերին լավ խորհուրդներ կտաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ սեփական գործերը կհետաձգեն, որպեսզի օգնության հասնեն մեկին, որն ի վիճակի չէ գլուխ հանել սեփական խնդիրներից: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք համեստ կլինեն, բայց ստացված գումարը բավարար կլինի հաջող գնումներ անելու, ընտանիքի անդամներին ուրախացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Եկել է հին գործնական կապերը վերականգնելու, նորերը ձեռք բերելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները լիցքաթափելու ժամանակը: Դուք կառուցողական տրամադրված կլինեք, և դա կօգնի պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք սովորաբար հակված չեն երկխոսության և իրենց հետաքրքրություններն առաջին տեղում են դնում: Ընթացիկ գործերը շատ ձանձրալի ու հոգնեցնող կթվան: Լրիվ նոր բան կուզենաք, բայց դեռ հասկանալի չի լինի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Խուսափեք չարդարացված ռիսկից ու խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք պահել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Հրաշալի ժամանակ է այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողելը դժվար չի լինի: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, ինչպես նաև ոգեշնչող առաջարկներ, որոնցից հրաժարվել չեք ուզենա: Ավելի ուշ կգա կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող հանգիստ աշխատանքի համար հարմար շրջանը: Նույնիսկ եթե ձեզ երբեմն շեղեն, դուք սխալներ չեք անի, ոչինչ չեք մոռանա ու ոչինչ ձեր աչքից չի վրիպի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց այսօր դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի, ջանքեր կգործադրեք ու կհասնեք ձեր ուզածին: Կարող են օգնել հին ծանոթները, բայց նրանք ամեն անգամ անշահախնդիր չեն լինի: Մտածեք, թե ինչով կարող եք նրանց հետաքրքրել ու շնորհակալություն հայտնել ձեր համախոհներին: Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Այստեղ կարևոր է չշտապել, չփորձել անհապաղ հրաժարվել ինչ-որ սովորույթներից ու դրանք ուրիշներով փոխարինել: Կարող եք առանց շտապելու գործել: Կարևորը ընտրված ուղով առաջ շարժվելն է: Ամենայն հավանականությամբ, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ձեզ ու ամեն հարցում օգնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամենահասարակ օրը չէ: Երբեմն չի հաջողվի խուսափել վեճերից, ստիպված եք լինելու պաշտպանել ձեր տեսակետը, ձեզ խիստ պահել: Դուք դրանից հաճույք չեք ստանա, բայց կհասկանաք, որ հիմա այլ կերպ հնարավոր չէ: Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Նկատի ունեցեք, որ ստացված ցանկացած տեղեկատվություն անհրաժեշտ է մանրամասն ստուգել: Վտանգ կա, որ ձեզ մոլորության մեջ են գցում: Օրը հարմար է առօրյա գործերով զբաղվելու, մեկը մյուսի հետևից ընթացիկ հարցերը լուծելու համար: Դուք շատ բան կհասցնեք, եթե ոչ ոք ձեզ չշեղի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0