Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ

0
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մասին իկր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց: Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», -գրել է Ստեփանյանը: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0