Թուրքական F-16-ները Հայաստանի սահմանին չեն մոտեցել. ՊՆ խոսնակ

0
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռավորության վրա: «Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում», - ասվում է այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, lenta.ru-ն, հղվելով Avia.pro հարթակի վրա, հաղորդել էր, որ թուրքական առնվազն 2 F-16 կործանիչներ մոտեցել են Հայաստանի սահմանին եւ հետ շրջվել միայն այն ժամանակ, երբ մայրաքաղաք Երեւանից հեռավորությունը 56 կիլոմետր էր: Ըստ կայքի՝ սա արվել է Երեւանին հնարավոր հարված հասցնելու զորավարժության շրջանակում: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0