Օրվա աստղագուշակ. Ի՞նչ է սպասվում օգոստոսի 28-ին

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Թեթև, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Այն հարմար է անսովոր բաներ անելու, նոր բան մտածելու և փորձելու համար: Կասկած չկա, որ շատ գործերում հաջողությունների կհասնեք: Մարդիկ կձգտեն դեպի ձեզ, աջակցություն ու ընկերություն կառաջարկեն: Չի բացառվում՝ հենց այսօր ապագայի նոր ծրագրեր հայտնվեն, և դուք դրանք կստանձնեք մտերիմների հետ միասին: Շատ բաների այսօր մյուսների նման չեք նայի: Մեկ ուրիշ ժամանակ դա կարող էր վեճերի պատճառ դառնալ, բայց այսօր շրջապատողներն արագ կընդունեն ձեր ճշմարտացիությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը շփման մեջ զգուշություն է պահանջում: Շատերը կձգտեն դեպի ձեզ, բայց վստահել կարելի է ոչ բոլորին: Արժե զգոն լինել, եթե ինչ-որ մեկը շատ փորձի ձեզ վրա լավ տպավորություն թողնել: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել: Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Այն հարմար է ինչպես ինքնուրույն գործելու, այնպես էլ ինչ-որ մեկի հետ ջանքերը միավորելու մասին պայմանավորվելու համար: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ վիճելու բան չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հիանալի օր է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք մասշտաբային ու բարդ բան ստանձնել: Ձեզ համար դժվար չի լինի ձեր գաղափարներով մյուսներին գրավելը: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, նոր ծանոթների հետ լեզու գտնելն էլ հեշտ կլինի. դուք բոլորին դուր կգաք: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված, չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին: Արագ ու առանց խնդիրների հին գործերն ավարտել հազիվ թե ստացվի, անսպասելի դժվարություններ կառաջանան: Այնպես որ՝ լավ է համբերությամբ ու համառությամբ զինվեք, որպեսզի արդյունքի չհասած՝ չհանձնվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր ունակ են հաղթահարել իրենց թուլությունները, լսել առողջ բանականության ձայնը, դիմակայել գայթակղություններին: Այդ ամենը հեշտ չի լինի, հատկապես նրա պատճառով, որ հուզական դաշտն անկայուն կլինի: Ապրումներից խուսափելուն կօգնեն օգտակար գործերը: Արժե լրիվ նոր բան ստանձնել: Ձեզ կոգեշնչի այն բանը սովորելու հնարավորությունը, որը հետո անպայման պետք կգա: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Չի կարելի ասել, որ օրը հաջող է, բայց այն վատն էլ չես անվանի: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ակտիվ կգործեք, արդյոք կստանձնեք այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք, կամ արդյոք սկսածը կես ճանապարհին կթողնեք: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ, բայց դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք, եթե համառ լինեք: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ ճիշտ, բայց ոչ ակնհայտ լուծումներ ու պատասխաններ կգտնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հաջող օր է: Այսօր ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան ինքն իրեն լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք կարևոր բաների մասին զրուցել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չի բացառվում՝ հենց այդ զրույցների շնորհիվ հասկանաք՝ ինչպես է պետք գործել, ինչ է պետք նախաձեռնել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ հարցերին, որոնք վերջին շրջանում հաճախ քննարկում էիք մտերիմների հետ: Օրը հին կոնֆլիկտները կարգավորելու, նախկինում լարված հարաբերությունները հարթելու հնարավորություն կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է: Կարող եք գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն հարցերը, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Դուք ձեր ձևով կգործեք, չեք հետևի ուրիշներին, կաշխատեք հասնել սեփական նպատակներին, նույնիսկ եթե դրանք ինչ-որ մեկին դուր չեն գալիս: Աստղերը ձեր կողմից կլինեն, այնպես որ՝ շատ ծրագրերի իրագործում հեշտությամբ կտրվի: Հավանական են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ: Հնարավորություն կունենաք լուծել տնային խնդիրները: Օրը հարմար է կենցաղային տեխնիկա, ինտերիերի մասեր ու այլ օգտակար իրեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու, բիզնեսին վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար: Ձեր ինտուիցիան շատ սուր կլինի, նրա հուշումներն անսխալ կլինեն, պետք է միայն ժամանակին լսեք դրանք: Անձնական հարաբերություններում ամեն ինչ նույնքան հեշտ ու հասարակ չի լինի. մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, ինչ-որ բանում կկասկածեն: Բայց ամեն ինչ շուտով կպարզվի: Աշխատեք վերահսկել հույզերը: Այսօր դուք սովորականից շատ հակված կլինեք բռնկուն լինել, հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը: Կարևոր կլինի տաք գլխով ավելորդ բաներ չասելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե խոշոր հաջողություններ ու հաղթանակներ բերի, բայց հաճելի կանցնի և ուրախության առիթներ կնվիրի: Կարող եք ապագայի ծրագրեր կազմել, քանի որ հիմա ճիշտ կգնահատեք և՛ ձեր ուժերը, և՛ ընդհանուր իրավիճակը, այդ իսկ պատճառով կկարողանաք կյանքի կոչել մտածածը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հուսալի համախոհներ կգտնեն: Այսօր չարժե մասշտաբային ու բարդ բան ծրագրել: Ամենայն հավանականությամբ կիսատ կթողնեք սկսածը առանց անհրաժեշտ արդյունքին հասնելու: Դժվար կլինի մեկ կոնկրետ բանով զբաղվելը, բազմազանություն կուզենաք, վառ տպավորությունների կարիք կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամեն ինչ հեշտ ու հասարակ չի լինի: Նույնիսկ երբ ձեր առաջ խոշոր նպատակներ չդնեք, այլ ընթացիկ գործերով զբաղվեք, ինչ-որ բան այնպես չի ընթանա: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, համախոհները կարող են հուսախաբ անել, մեծ կլինի ինչ-որ բան մոռանալու կամ խառնելու վտանգը: Համբերությամբ զինվեք, քանի որ հազիվ թե կարողանաք արագ անհրաժեշտ արդյունքների հասնել: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ ավելի ուշ գումարն ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու: Ընտանիքի անդամների հետ տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Խուսափեք թեթևամտության ցանկացած դրսևորումից: Այսօր բոլոր գործերին լուրջ է պետք մոտենալ. դա վերաբերում է նաև նրան, ինչից նախկինում առանց երկար մտածելու գլուխ էիք հանում: Շրջապատողների համար հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Երբեմն դրա պատճառով վեճեր կլինեն, բայց դուք կփորձեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, քննարկումները որքան հնարավոր է կառուցողական վարել: Արժե ուշադրություն դարձնել առողջությանը: Օրը հարմար է պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնելու, վնասակար սովորույթներից հրաժարվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ հագեցած կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում կարող եք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Եթե ինչ-որ մեկը դիմի օգնության հարցով, դուք կփորձեք չմերժել: Հնարավորություն կունենաք շնորհակալություն հայտնել մարդկանց, որոնք ժամանակին ձեզ օգուտ են տվել, կարևոր ծառայություններ են մատուցել: Ավելի ուշ հանգստի, զվարճանքների, չհոգնցնող, բայց հաճելի ու հետաքրքիր զբաղմունքների համար հարմար ժամանակ կգա: Հավանական են անսպասելի այցեր: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք. կգան մարդիկ, որոնց հասցրել էիք կարոտել: Հնարավոր են նվերներ ու սիրային անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: Նյութի աղբյուր՝ hushak.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
0