Օրվա աստղագուշակ. հոկտեմբերի 5

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հարմար է բարդ գործերը ստանձնելու համար, նաև նրանք, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, համառ կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: Ավելի ուշ բարդ շրջան կգա: Հուզական դաշտը կլարվի, դուք հաճախ կհուզվեք, շուրջը բոլորի վրա կբարկանաք, նաև՝ ինքներդ ձեզ վրա: Մտածեք, թե ինչը կարող է շեղել ձեզ ու բարձրացնել ձեր տրամադրությունը: Օգտակար կլինի հին նախասիրություններին վերադառնալը կամ նոր բան ստանձնելը: Կարևորն այն է, որ ձեզ համար իսկապես հետաքրքիր լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին աշխատեք չհուզվել ու ոչ ոքի վրա չբարկանալ: Դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց շատ կարևոր կլինի: Նշանի այն ներկայացուցիչները, որոնց կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը, կգտնեն իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Ավելի ուշ կգա աշխատանքի համար բարենպաստ ժամանակը: Դուք կկարողանաք լուծել կարևոր առաջադրանքները, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Դժվար չի լինի աջակցություն ստանալը, եթե դրա կարիքն ունենաք, բայց պատասխանատվությունը ձեզ վրա է լինելու, այնպես որ՝ պատրաստ եղեք վերահսկել ձեր համախոհներին, ղեկավարել նրանց գործողությունները: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շփվեք: Այս օրը շատ հարմար է ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու, ծանոթություններ հաստատելու, ձեզանից տարբերվող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու համար: Շրջապատողները հետաքրքիր բաներ կասեն. աշխատեք հնարավորինս ուշադիր լսել նրանց, որոնցից նախկինում ոչ մի օգտակար բան չեք լսել: Միապաղաղ աշխատանքի համար օրը հարմար չէ, դրանից արագ կձանձրանաք ու կբարկանաք: Եթե միատոն գործերից խուսափել չի կարելի, դրանց միջև դադարներ վերցրեք, ազատ ժամանակն օգտագործեք մի քիչ ցրվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ հաջող օր է սպասվում, որը կապված կլինի խոստումնալից նախաձեռնությունների, հետաքրքիր նախագծերի, շահավետ ներդրումների հետ: Դուք գլոբալ նպատակներ կդնեք ու հեռուն գնացող ծրագրեր կկառուցեք: Ապագայի մասին մտածելը, այն համախոհների հետ քննարկելը, իրադարձությունների զարգացման տարբեր սցենարները քննարկելը չափազանց հետաքրքիր ու հաճելի կլինի: Հնարավորություն կունենաք ամրապնդել ընտանեկան կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Անձնական կյանքին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգիստ, բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, հնարավոր են հաջող զուգադիպություններ, իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ գործերում հաջողության կհասնեն հաջողակ լինելու, հնարամտության, արագ ճիշտ որոշում ընդունելու, ոչ միանշանակ իրավիճակում կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Վատ չեն անցնի գործնական հանդիպումները, չնայած վերջնական համաձայնությունների հասնելը անորոշ ժամանակով կհետաձգվի: Ձեզ կհաջողվի որոշակիություն մտցնել աշխատանքային, անձնական ծրագրերի մեջ, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Իրադարձություններն անշտապ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: Կարող եք ուշադիր հետևել շուրջը, ուշադրություն դարձնել մանրուքներին: Ձեզ կհաջողվի նկատել այն, ինչը մյուսներից աչքից վրիպել է, դուք ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք: Չի բացառվում՝ այսօր ծանոթանաք մարդկանց հետ, որոնք ձեզ սրտամոտ կլինեն: Օրը հարմար է աշխատանքային հարցերը, ուսման ու ստեղծագործ գործունեության հետ կապված ամեն ինչ քննարկելու համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, որոնք կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն կյանքի կոչել դրանք: Շատ օգտակար կլինի նոր բանով զբաղվելը. դա կառույգացնի ու կուրախացնի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լսեք ինտուիցիայի ձայնին: Այն անսխալ կհուշի՝ երբ է պետք համառ լինել, իսկ երբ է օգտակար նահանջելը, մտածածն իրագործելը հետաձգելը, մեկ այլ բանի անցնելը: Դուք լավ գլուխ կհանեք մարդկանցից, արագ ճիշտ տպավորություն կկազմեք նոր ծանոթների մասին: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ներդաշնակ կդասավորվեն ու դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը զգուշություն, նրբանկատություն ու համբերատարություն է պահանջում: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք կարող եք խուսափել բաց կոնֆլիկտներից, եթե աշխատեք հարթել սուր անկյունները: Երբեմն պետք է ժամանակին ձեզ քաշեք լեզուն, հրաժարվեք քննադատելուց, լռեք, երբ կտրուկ խոսքերը պատրաստ լինեն դուրս թռչել բերանից: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, ձեզ ավելի վստահ կզգաք: Չեն բացառվում հաճելի հանդիպումները, անսովոր ծանոթությունները: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք վճռական տրամադրված կլինեք, ոչ մի դեպքում չեք հրաժարվի դրված նպատակներից: Կհաջողվի հաղթահարել արգելքները, պատասխաններ գտնել հարցերին, որոնց վաղուց անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Օրը հարմար է տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու համար: Դուք ճիշտ եզրահանգումների կգաք, իսկ հետո ծրագրեր կկառուցեք, որոնք շուտով կյանքի կկոչեք: Սակայն կարևոր կլինի ուժերը ճիշտ գնահատելը: Դրանք անսահմանափակ չեն, չնայած՝ դուք հակառակում վստահ կլինեք: Հիմա չարժե մինչև ուժասպառ լինելն աշխատել: Նույնիսկ կարճ հանգիստը ձեզ օգուտ կտա, թույլ կտա ավելի առույգ զգալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հաճելի անակնկալներ, զարմանալի զուգադիպություններ է խոստանում: Ճիշտ է, այդ շրջանի իրադարձությունները հազիվ թե հեռուն գնացող հետևանքներ ունենան, խոսքը միայն ժամանակավոր հաջողությունների մասին կլինի: Բայց դա էլ վատ չէ: Կարող եք մասշտաբային նախագծերի վրա աշխատանք սկսել. առաջին քայլերը հաջող կլինեն, կուզենաք առաջ շարժվել: Ավելի ուշ մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերը, բոլորի համար կարևոր թեմաները քննարկելու համար բարենպաստ ժամանակը: Հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից, բայց փոխզիջման կհասնեք: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ օր է: Ամեն անգամ չի հաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից, երբեմն կասեք ու կանեք այն, ինչի համար շուտով կզղջաք: Աշխատեք շատ ժամանակ չանցկացնել մռայլ մտքերին տրվելով, մի կողմ վանեք տհաճ հուշերը: Իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել, երբ դրական տրամադրվեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող են զարմանալի իրադարձությունների սկիզբ դնել: Չի բացառվում՝ ձեզ աջակցություն առաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վատ օր չէ: Այն հազիվ թե կարելի լինի շատ հաջող ու արդյունավետ համարել, բայց ամենաշտապ գործերից գլուխ կհանեք ու հաճելի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են անսպասելի այցեր, չի բացառվում՝ հյուր գան ընկերները կամ հին ծանոթները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Աշխատանքին վերաբերող նոր գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք դրանք կյանքի կոչել. բարենպաստ պայմաններ կստեղծվեն, համախոհներ կգտնվեն, որոնք կուզենան օգնել: Համատեղ աշխատանքը կարող է երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնել: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր#լուրեր #Հայաստան#Հայաստան
0