Հորմոններ, որոնք պատասխանատու են մեր երջանկության համար

0
Էնդոկրինային համակարգից կախված է ոչ միայն մեր առողջությունը, այլև մեր տամադրությունը: Պարվել է, որ մարդու ուղեղում մշակվում են նեյրոհորմոններ, որոնց այլ կերպ անվանում են նաև «Երջանկության հորմոններ»: Վերլուծենք դրանցից ամենահայտնի հորմոնները՝ էնդորֆինները, դոֆամինները և սերոտինները: Էնդորֆիններ Էնդորֆինները երջանկության ու ուրախության հորմոնների խումբն են, դրանք սահմանում են մարդու էմոցիոնալ վիճակը: Էնդորֆինները արդուն հասցնում ե «էյֆորիայի» վիճակի, դրանք կոչվում են նաև «երջանկության թմրամիջոցներ»: Մարդն էնդորֆինների ազդեցության տակ չի զգում, չի վերապրում տհաճ ազդեցություններ: Ցանկացած դրական զգացում, իրադարձություն մեր արյան մեջ էնդորֆինների աճ է առաջացնում: Արյան մեջ հնարավոր է դրանց մակարդակը բարձրացնել, եթե օրգանիզմը ծանրաբեռնենք, օրինակ, սպորտով, մարզանքով: Հատկանշական է, որ արյան մեջ էնդորֆիկնների քանակն աճում է նաև ծիծաղի ու արհեստական ժպիտի ժամանակ: Օքսիտոցին Նրբության ու վստահության հորմոնն է: Երբ օրգանիզմում դրա ավելցուկը կա, մարդը թեթևություն է զգում, թվում է թե ճախրում է ու իրեն զգում է ամենակարող: Սերոտոնին Տոնուսի, լավատեսության, լավ տրամադրության հորմոնն է: Սերոտոնինն արտադրվում է օրգանիզմում, երբ ուտում ենք շոկոլադ, պաղպաղակ, բանան, տանձ իկամ այլ սնունդ, որը պարունակում է տրիֆտոֆան ամինաթթու: Այն արադրվում էնաև, երբ մեզ կարևոր ենք զգում: Մարդիկ, ովքեր հաճախ են ընդունում նման սնունդ, հիմնականում չեն բողոքում անքնությունից, դեպրեսիայից ու նեվրոզից: Բացի այս, այն ունի ախորժակը վերահսկելու հատկություն: Դոֆամին Բավարարվածության ու հաճույքի հորմոն է: Դրա շնորհիվ մարդու կենական տոնուսն է բարձրանում, փայլում են աչքերը, աճում է նպատակասլացությունը, դառնում է առավել մոտիվացված: Ադրենաին և նոռադրենալին Դրանց ազդեցությունը տեղի է ունենում սթրեսի ժամանակ, ինչը մարդու մոտ անհնարինը հնարավոր դարձնելու ունակություն է ստեղծում: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան
0