Ինչպե՞ս ախտահանել սմարթֆոնը համավարակի ժամանակ

0
Վիրուսներից եւ բակտերիաներից սմարթֆոնն անվտանգ դարձնելու, սակայն միեւնույն ժամանակ այն չվնասելու համար կարելի է դա ախտահանել սպիրտ պարունակող անձեռոցիկներով: Իսկ ջրածնի պերօքսիդը հարմար չէ հեռախոսն ախտահանելու համար: Այդ կարծիքով է կիսվել Ռոսպոտրեբնադզորի Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Լեբեդեւը (Ռուսաստան): «Ավելի լավ է հեռախոսը մշակել սպիրտ պարունակող անձեռոցիկներով. դա չի վնասի հեռախոսը: Կարելի է նաեւ օգտագործել ցանկացած ախտահանիչ, ավելացնել այն անձեռոցիկի վրա եւ սրփել գաջեթը: Հեռախոսն ախտահանելու համար պետք չէ օգտագործել ջրածնի պերօքսիդ, որն ախտահանիչ միջոց չէ, ուստի դրա օգտագործումն անօգուտ է», -ասել է Լեբեդեւը: ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ մասնագետը նշել է, որ մարդը չի կարող մշտապես իր մոտ պահել սմարթֆոնը եւ հաճախ թողնում է դա ամենատարբեր վայրերում: Հեռախոսները նույնպես հաճախ փոխանցվում են միմյանց, ինչի հետեւանքով դրանց վրա կարող են հայտնվել վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի հարուցիչներ: Համաճարակաբանի խոսքով՝ հեռախոսը պարտադիր պետք է սրփել աշխատանքային օրվա վերջում: Դեռ ավելին, բջջային հեռախոսի ախտահանումը միայն այսօրվա խնդիր չէ. այն պետք է մաքրել մշտապես:
0