Դեկտեմբերի 7-ից կվերսկսվի 5-12-րդ դասարանցիների առկա ուսուցումը

1
Դեկտեմբերի 7-ից 5-12-րդ դասարանների սովորողների համար կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում կորոնավիրուսի դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով։ «Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։ Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը, չեն գործի՝ բացառությամբ 20 եւ ավելի սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու եւ ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի», - հայտնում են նախարարությունից։
1