Սննդային սովորություններ, որոնք վնասակար են կանանց համար

0
Որոշ սննդային սովորություններ վտանգ են ներկայացնում կանանց առողջության համար, պնդում է է սննդաբան Լորան Հարիս-Պինկուսը: Մասնագետի խոսքով` կանայք, հատկապես` փոքր երեխաների մայրերը, հաճախ են կանգնած ուտում: Դա, ըստ մասնագետի, շատ վնասակար է, քանի որ որպեսզի ուղեղը լիովին «գիտակցի» սննդի ընդունումը, խորհուրդ է տրվում ուտել նստած վիճակում, օգտագործել ափսե, պատառաքաղ կամ գդալ եւ մանրակրկիտ ծամել սնունդը: Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տալիս երեխաների փոխարեն մինչեւ վերջ չուտել նրանց վնասակար նախուտեստները, ինչպիսիք են նագեթները եւ պանիրը: Այդպիսի սնունդն ավելի լավ է միանգամից դեն նետել, քանի որ մեծ քանակությամբ կալորիաներ են պարունակում: Հարիս-Պինկուսը նաեւ խորհուրդ է տալիս նախապես պատրաստել առողջ այլընտրանքներ, ինչպիսիք են բանջարեղենը, մրգերը եւ հունական յոգուրտը, այլ ոչ թե օրվա կեսին սառնարանում ուտելու ինչճոր բան փնտրել: Ուտեստներն ընտրելիս սննդաբանը խորհուրդ է տալիս լսել օրգանիզմին, այլ ոչ թե փորձել ընտրել ավելի քիչ կալորիականությամբ ինչ-որ բան: Հակառակ դեպքում մարդը պարզապես ավելի շատ կուտի, բայց երբեք չի կշտանա: Մասնագետն առաջարկել է սննդամթերքը չպիտակավորել որպես «օգտակար» կամ «վնասակար», այլ սննդակարգը կազմել` հիմնվելով սննդանյութերի, վիտամինների եւ հանքանյութերի պարունակության վրա: Նրա գործընկեր Քելի Ջոնսը, իր հերթին, խորհուրդ է տալիս չտարվել սնեքերով, ինչպիսիք են սննդային բատոնները: Նրա խոսքով` կանայք նախաճաշում պետք է անպայման սպիտակուց ներառեն, լինի դա բարձր սպիտակուցային մածուն, ընկույզով եւ սերմերով վարսակ, թե խոշոր հացահատիկային հաց: Մեկ այլ սննդային վատ սովորություն է նախաճաշը բաց թողնելը: Արդյունքում, մարդն օրվա ընթացքում եւ հատկապես ընթրիքի ժամանակ ավելի շատ է ուտում: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում ամեն օր լիարժեք նախաճաշ անել: Մասնագետները նաեւ հորդորել են կանանց շատ երկար ցածր ածխաջրային դիետաներ չպահել, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ վերարտադրողական առողջության վրա: Խորհուրդ է տրվում նաեւ հնարավորինս նվազագույնի հասցնել պարբերաբար թեթեւակի ուտելու սովորությունը եւ փորձել ավելի շատ լիարժեք սնունդ ունենալ` չնայած ծանրաբեռնված գրաֆիկին:
0