Շաբաթվա աստղագուշակ. Ի՞նչ է սպասվում այս շաբաթ

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը հրաշալի է լուրջ գործ ստանձնելու համար: Այն կարող է ձեզ համար նոր կամ վաղուց ծանոթ լինել. բոլոր դեպքերում կարևոր է հետևողական գործել ու չշտապել: Ուշադիր եղեք. շանս կա՝ բաներ տեսնեք, որոնք ավելի ուշ կարևոր դեր կխաղան: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան արժեքավոր տեղեկատվություն ստանալ ու անհապաղ կիրառում գտնել դրան: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ավելի զգույշ ու մտածված պետք է դառնան ձեր գործողությունները: Աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից կարելի է խուսափել, խոստումներ չտալ, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ հեշտությամբ կատարելու եք դրանք: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելը: Համբերատար եղեք ու բացատրությունների համար ժամանակ մի խնայեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի հուզվեք, եթե շաբաթվա սկզբին ամեն ինչ ուզածի նման չդասավորվի: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա: Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է գլուխ հանել նախկինում չափազանց բարդ թվացող գործերից ու հասնել ամենակարևոր նպատակներին: Շտապել չարժե: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ երբ է պետք արագ գործել, իսկ երբ հակառակը՝ կարելի է մի փոքր դադար վերցնել, գնահատել ստեղծված իրավիճակը: Շրջապատողների հետ հարաբերություններում շատ բան դեպի լավը կփոխվի: Դուք ոչ միայն լավ կհասկանաք մարդկանց, այլև արագ կկռահեք, թե ինչ են նրանք փորձում թաքցնել, շատերին կօգնեք գլուխ հանել իրենց ապրումներից: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ բարդ է, ոչ միանշանակ և երբեմն հակասական, բայց կյանքից բողոքելու ցանկություն չեք ունենա: Նման իրավիճակներում մյուսները խուճապի կմատնվեին, իսկ դուք արագ կկողմնորոշվեք, կհասկանաք՝ ինչն ինչոց է, կգործեք այնքան արագ, որքան հնարավոր է: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք կգտնեք դրանցից առավելագույն օգուտ քաղելու ձևը: Ստիպված եք լինելու տարբեր խնդիրներ լուծել, մտքում բազում բաներ պահել: Երբեմն դա շատ բարդ կլինի: Մի ծուլացեք գրի առնել ամենն, ինչ կարող է կարևոր թվալ. այդպես ոչինչ չեք մոռանա, ոչինչ աչքաթող չեք անի ու իրար չեք խառնի: Տհաճ զրույցներ սովորականից շատ կլինեն: Ամեն անգամ չի հաջողվի ճիշտ տոն ընտրել, բայց դուք չեք շտապի ոչ որոշումների և ոչ էլ եզրակացությունների հարցում: Երբեմն օգտակար կլինի այն հարցերին վերադառնալը, որոնք արդեն քննարկել եք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Երբեմն հեշտ չի լինելու, բայց արժե ավելի հաճախ մտածել, որ ընկերներ ու համախոհներ ունեք, նաև՝ պարզապես մարդիկ, որոնց հետ կարելի է խորհրդակցել: Պարտադիր չէ բոլոր տհաճություններից մենակ գլուխ հանեք: Բացի այդ, աջակցությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կօգնի շատ բաների ավելի լավատեսորեն նայել: Հիշեք, որ այս շաբաթը հնարավորություն կտա շատ բաներ սովորել: Հաճախ փորձեք ինչ-որ բան նորովի անել, տրորված ճանապարհով չգնալ: Կարող եք փորձարկումներ անել՝ չմոռանալով խելամիտ զգուշության մասին: Շաբաթվա երկրորդ կեսին լրիվ այլ կերպ կնայեք իրերին, որոնք վերջին ժամանակներս հանգիստ չէին տալիս: Հնարավոր է՝ հասկանաք, որ լրիվ իզուր եք անհանգստացել, իսկ բոլոր խնդիրները հեշտությամբ կարող են լուծվել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ շաբաթ է մասշտաբային նախագծերին մասնակցելու համար: Դուք հաճախ իրադարձությունների կենտրոնում կհայտնվեք ու նման իրավիճակներում ձեզ ճիշտ կպահեք: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, որոնք սովորաբար միայն իրենց ուզածով են վարվում: Սակայն պետք է նկատի ունենալ, որ շատ բան է ձեր ուժերի սահմաններում, բայց ոչ ամեն ինչ: Աշխատեք ձեզ վրա չվերցնել այն ամենի պատասխանատվությունը, ինչը ձեզանից կախված չէ: Շաբաթվա երկրորդ կեսը ուժեղ մրցակիցների դեմ պայքարի ժամանակ է: Դուք նրանց հաղթելու բոլոր հնարավորությունները կունենաք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Սովորական մեթոդներն ամեն անգամ արդյունավետ չեն լինի. իմպրովիզներ արեք, անսովոր բան մտածեք ու փորձեք: Հիշեք, որ աստղերը աջակցում են համարձակներին ու վճռականներին: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հեշտ չի լինելու, այս շաբաթ պիտի լուրջ հարցեր լուծեք: Դուք դրանցում հաջողության հասնելու, բոլոր բարդ իրավիճակները հաղթահարելու, երկիմաստ վիճակներից դուրս գալու բոլոր շանսերը կունենաք: Նշանի շատ ներկայացուցիչների կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Օգտակար կլինի անցյալի իրադարձությունների մասին մտածելը, հասկանալը, թե որ հարցերում եք ճիշտ եղել, իսկ որոնցում՝ մոլորության մեջ: Հնարավոր են ձգձգումներ աշխատանքի մեջ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով դժվար կլինի ժամանակին սկսածն ավարտին հասցնելը: Հիշեք, որ պետք է ինքնուրույն որոշեք՝ ինչն է կարևոր ու շտապ, իսկ ինչն է աննշան ու կարող է սպասել: Կողքից խորհուրդները ավելի շատ կշեղեն, քան օգուտ կտան: Հավանական են դրական փոփոխություներ անձնական հարաբերություններում: Հնարավորություն կա՝ փոխհասկացողության հասնեք այն մարդկանց հետ, որոնց հետ վերջերս լեզու չէիք գտնում: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մի շտապեք: Շաբաթը կշռադատված որոշումներ, լավ մտածված արարքներ է պահանջում: Նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ ավարտին եք հասցրել ավելի վաղ սկսածը: Եթե հոգսերն ու պարտականությունները չափազանց շատ լինեն, կսկսեք հուզվել, իսկ դա գործին չի օգնի: Հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնցից ձեր կյանքում փոփոխություններ կսկսվեն: Սկզբում դուք կարող եք կասկածել, որ ամեն ինչ լավ է, բայց անհանգստանալու պատճառ չունեք: Մի քիչ սպասեք և շուտով պարզ կդառնա, որ աստղերը ձեզ համար բացառապես հաճելի անակնկալներ են պատրաստել: Լավ շաբաթ է օգտակար բանով զբաղվելու համար: Կարող եք ժամանակ գտնել մարմնամարզության համար, հրաժարվել վնասակար սովորույթներից, անցնել առողջ կենսակերպի ու ճիշտ սննդակարգի: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ շաբաթ է նոր, մասշտաբային ու լուրջ նախաձեռնությունների համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, չեք ստանձնի այն, ինչից չեք կարողանալու գլուխ հանել, կաշխատեք նպատակին տանող ամենակարճ ու հեշտ ուղին գտնել: Շրջապատողները միանգամից չեն հասկանա ու չեն աջակցի ձեր գաղափարները, բայց դուք դրա պատճառով շատ չեք անհանգստանա, քանի որ գիտեք՝ առանց օգնության էլ հաջողության կհասնեք: Շատ հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջերս հանգիստ չէին տալիս: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչպես կարող են մեծացնել եկամուտները և ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Շաբաթվա վերջը առատաձեռն կլինի անսովոր առաջարկների մասով: Նշանի որոշ ներկայացուցիչներ այդ հատվածում կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ապրումներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Երբեմն ինքներդ էլ կհասկանաք, որ դատարկ բաների պատճառով եք անհանգստանում, բայց հույզերը վերահսկելը, միևնույն է, բարդ կլինի: Հնարավոր են լարված պահեր աշխատավայրում, տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ: Աշխատեք հարթել սուր անկյունները: Եթե կարողանաք խուսափել բաց կոնֆլիկտից, գործերը շուտով դեպի լավը կգնան: Շաբաթվա կեսին ջանասիրությունը, աշխատասիրությունն ու համառությունը հրաշալի պտուղներ կտան: Հարմար օրեր են բարդ գործեր ստանձնելու համար. դուք արագ կհասկանաք՝ արդյոք դրանցում հաջողության հասնելու շանսեր ունեք և ինչպես կարելի է դա անել: Ավելի ուշ կգա ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար հարմար ժամանակը: Շփվեք նաև մարդկանց հետ, որոնց կուզենայիք ավելի լավ ճանաչել: Հեշտությամբ բարենպաստ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը հետաքրքիր, հագեցած ու արդյունավետ կլինի: Բազում գործեր ուշադրություն կպահանջեն, և դուք ամեն ինչ կհասցնեք: Շրջապատողները ձեզ զարմանքով կհետևեն, նրանք նման մի բանի մասին կարող էին միայն երազել: Բացի այդ, դուք արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Հարմար ժամանակ է նոր գործիքներով աշխատել սովորելու, որակավորման բարձրացման դասընթացների մասնակցելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին նախկինից ավելի համարձակ ու վճռական կլինեք: Այդ հատվածում ոգևորությամբ կստանձնեք այն, ինչ նախկինում բարդ էր թվում, կհավատաք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Ինտուիցիան չի սխալվի. դուք իսկապես կարող եք կարևոր հաղթանակներ տոնել: Եվ նույնիսկ կարևոր էլ չէ՝ արդյոք լուրջ համախոհներ կունենաք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա առաջին կեսը հրաշալի է կարևոր գործերի, լուրջ որոշումների, մասշտաբային նախագծերի վրա աշխատելու համար: Դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում վրա կարող եք հույս դնել, իսկ ումից չարժե ոչ մի լավ բան սպասել: Միակ ոլորտը, որտեղ հնարավոր են դժվարություններ, դա ղեկավարության, գործընկերի և այն մարդկանց հետ հարաբերություններն են, որոնցից կարող են կախված լինել ձեր մասնագիտական հաջողությունները: Լավ է խուսափեք կոնֆլիկտներից, համբերատար, բարեհամբույր լինեք, պատրաստ լինեք երկխոսության: Շաբաթվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա: Այստեղ շատ բան կարող եք դեպի լավը փոխել: Դրա համար ոչ մի խորամանկ ծրագրի ու բարդ ռազմավարության կարիք չի լինի. բավական է միայն ձեզ անկեղծ ու անբռնազբոս պահեք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հիշեք, որ այս շաբաթ հաջողության համար կարևոր են համագործակցության պատրաստակամությանը, շրջապատողներին անկեղծ հասկանալու ցանկությունը: Գործերում հրաշալի արդյունքների հասնելն ավելի հեշտ կլինի, եթե կողքին համախոհներ, հոգեհարազատ մարդիկ ունենաք: Աշխատեք չվիճել այն մարդկանց հետ, որոնք նախկինում աջակցում էին ձեզ: Այո, երբեմն դա դժվար կլինի, բայց եթե նրբանկատ լինեք, շատ խնդիրներից կկարողանաք խուսափել: Եթե շաբաթվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ անցնի, ապա երկրորդն առանց խառնաշփոթի չի լինի: Աշխատեք վերահսկել գոնե այն, ինչ ձեզանից է կախված: Ամեն անգամ չեք կարողանա հոսանքով լողալ: Ինչքան շուտ հասկանաք, որ արժե ջանքեր գործադրել, այնքան լավ: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
0