ՌԴ դեսպանը վստահ է, որ Բաքուն կապահովի եկեղեցիների անվտանգությունը

1
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը կապահովի քրիստոնեական սրբատեղիների անվտանգությունը այն շրջաններում, որոնք անցել են իր վերահսկողության տակ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս խոսել է այս մասին: «Նոյեմբերի 25-ին Քելբաջարի շրջանի ազատագրման կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում Ալիեւը կրկին շեշտել էր, որ քրիստոնեական հուշարձանները Ադրբեջանի պատմական եւ մշակութային ժառանգությունն են եւ գտնվում են պետության պաշտպանության ներքո», - ասել է Ռուսաստանի դեսպանը: Միխայիլ Բոչարնիկովը հիշեցրել է, որ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում երաշխավորել է Ադրբեջանին վերադարձված տարածքներում քրիստոնեական սրբատեղիների անվտանգությունն ու բնականոն գործունեությունը: «Համոզված եմ, որ այդպես էլ կլինի: Մենք Ադրբեջանը գիտենք որպես բազմազգ եւ բազմադավան պետություն, որտեղ հավասարապես ապահովված են տարբեր ժողովուրդների եւ բազմաթիվ դավանանքների ներկայացուցիչների իրավունքներն ու ազատությունները», - ասել է Ռուսաստանի դեսպանը:
1