Օրվա աստղագուշակ. հոկտեմբերի 22

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անհանգստության պատճառ չկա: Օրը հաջող կդասավորվի, շատ բան ձեզ հեշտությամբ կտրվի: Նոր գաղափարները լավը կլինեն, անկախ նրանից, թե ինչին դրանք կվերաբերեն: Շուտով կգա մտածածն իրագործելու համար հարմար ժամանակը: Կարող եք լուծել կարևոր հարցերը. շանս կա՝ լուծում գտնեք, որը բոլորին կգոհացնի: Հեշտությամբ կտրվի ուսումը. դա վերաբերում է նույնիսկ այն գիտություններին, որոնք նախկինում դժվարությամբ էին յուրացվում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է հին կապերը վերականգնելու համար: Դրանք կարող են կրել և՛ գործնական, և՛ անձնական բնույթ: Դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ նախկինում վիճում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ է: Դուք կարող եք ստանձնած ցանկացած գործում հրաշալի արդյունքների հասնել: Այդ ժամանակահատվածը հարմար է ընկերների ու հարազատների հետ շփվելու համար, կարող եք ոչ ֆորմալ միջավայրում հանդիպել գործընկերների հետ: Շատ բաների մասին կկարողանաք զրուցել: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն: Օրվա երկրորդ կեսը աննշան դժվարություններ, ցավալի թյուրիմացություններ կբերի. նպատակին տանող ճանապարհին անսպասելի խոչընդոտներ առաջ կգան: Դրան հնարավորինս հանգիստ վերաբերվեք. շուտով ամեն ինչ կհարթվի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք: Շատ բան կախված կլինի ձեր համբերատարությունից, հարմար պահին սպասելու ունակությունից: Անտեղի խոսքերը, անժամանակ սկսած գործերը կարող են տհաճություններով ավարտվել: Փոխարենը մտածված ու ժամանակին գործողությունները հրաշալի արդյունքների հասնելու շանս կտան: Հավանական են անսպասելի այցեր, ընդ որում՝ հյուրերը կարող են երկար ժամանակ մնալ: Բայց անհանգստանալու կարիք չկա. դուք ամենայն հավանականությամբ հաճույք կստանաք աստղերի պատրաստած մյուս անակնկալներից: Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կունենաք: Մտերիմները հաճույքով կօգնեն կյանքի կոչել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հաջող օր է, որը և՛ լավ տրամադրություն, և՛ դրական փոփոխություններ, և՛ նոր ու հրաշալի գաղափարներ է խոստանում, որոնք կհաջողվի անհապաղ կյանքի կոչել: Ստանձնած ցանկացած գործից արագ ու առանց դժվարության գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, և ամենայն հավանականությամբ բաց չեք թողնի ձեր շանսը: Հնարավոր են նոր ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Չեն բացառվում և սիրային ժամադրությունները. հարաբերություններ սկսելու համար օրը շատ հարմար է: Ինտուիցիան կօգնի արագ ճիշտ տպավորություն կազմել նրանց մասին, որոնց առաջին անգամ եք տեսնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև ու հաջող օր է: Աշխատանքին վերաբերող հրաշալի գաղափարներ, անձնական բնույթի հետաքրքիր ծրագրեր կունենաք: Դուք էներգիայով լի կլինեք, շատ բան կկարողանաք անել. նույնիսկ շուրջը տիրող խառնաշփոթը չի շեղի ձեզ: Ձեզ կհաջողվի արագ կարգուկանոն հաստատել, ամեն ինչ իր տեղը դնել: Օգտակար կլինի ինքնակրթությամբ զբաղվելը. շանս կա՝ կարևոր բան իմանաք, արժեքավոր հմտություններ ձեռք բերեք: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Ամենայն հավանականությամբ, դրանք կապված կլինեն գումարի հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ինչ-որ խնդիրներ կարող են առաջ գալ, բայց դուք արագ գլուխ կհանեք դրանցից: Դուք խուճապի չեք մատնվի ոչ միանշանակ ու բարդ իրավիճակներում, ոչ միայն կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը, այլև մտքի պայծառությունը: Ձեզ բնորոշ սառնասրտությունն ու խիզախությունը այսօր շրջապատողների համար յուրահատուկ գրավիչ կլինեն: Հնարավոր են անսպասելի սիրային ծանոթություններ ու խոստովանություններ: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախասիրություններին: Այսօր դա շատ պիտանի կլինի. սիրելի գործը ոչ միայն դրական հույզեր կպարգևի, այլև հետաքրքիր գաղափարներ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Մտքի փայլատակումների օր է: Դուք պատասխաններ կգտնեք վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին, հեշտությամբ կլուծեք այն խնդիրները, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Այսօր ձեզ բնորոշ կլինի ոչ միայն խորաթափանցությունը, այլև զարմանալի արտիստիզմը, որը կօգնի ձեզ շրջապատողների առջև լրիվ նոր կերպարով հանդես գալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է անսովոր ժամադրությունների համար: Մի վախեցեք յուրօրինակ բան առաջարկելուց. ձեր գաղափարն անպայման կաջակցեն: Հաջող կանցնեն ոչ մեծ ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք աշխատանքին լուրջ կվերաբերվեք, դրանում համարյա ոչ մի սխալ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել ու անցնել դրանց իրագործմանը. հաջողությունը սարերի հետևում չի լինի: Կասկած չկա, որ արագ համախոհներ կգտնեք: Օգտակար կլինեն ավագ հարազատների, փորձառու ընկերների խորհուրդները: Դուք լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք մտերիմներին: Սիրելիի հետ տարաձայնությունների պատճառներ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ինչ էլ պատահի այսօր, պահպանեք ուժերի հանդեպ վստահությունը: Բոլոր խոչընդոտները կարելի է հաղթահարել, մնում է միայն չհանձնվեք ու առաջ շարժվեք, նույնիսկ եթե նպատակին հասնելու ձգտման մեջ ոչ ոք չաջակցի ձեզ: Շրջապատողների հետ հարաբերություններում խնդիրներ չեն լինի, դուք հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ գործնական հետաքրքություններով եք կապված, մտերիմների հետ էլ առանց դժվարության կպայմանավորվեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, որոնց հնարավորության մասին չէիք էլ մտածում: Հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտն արդյունավետ կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում այնպիսի արդյունքների կհասնեք, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական կամ սիրային բնույթ կարող են ստանալ: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է սահմանափակել կապերը, հնարավորինս խուսափել այն մարդկանց հետ շփումներից, որոնց չեք համակրում կամ որոնք քննադատորեն են տրամադրված: Այդ հատվածում հրաշալի գլուխ կհանեք կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի: Դուք սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ եթե նվազագույն տեղեկատվության տիրապետեք, պրովոկացիաներին չեք տրվի ու ընդհանուր լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, որոնք թեկուզ ինչ-որ չափով կիսում են ձեր հետաքրքրությունները: Բարենպաստ ժամանակ է պետկազմակերպություններ այցելելու, պաշտոնյաների հետ շփվելու, կարևոր փաստաթղթեր կազմելու համար: Ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Երեկոյի համար ոչ մի հոգնեցնող ու բարդ բան մի ծրագրեք. այդ հատվածում օգտակար կլինի ուժերը վերականգնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսն արժե առավելագույնս արդյունավետ օգտագործել, քանի որ հենց այդ հատվածում կարող եք ցանկացած գործում հաջողության հասնել: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կգտնեք մարդկանց, որոնք պիտանի խորհուրդ կտան կամ կաջակցեն: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Տարաձայնություններ ու վեճեր կառաջանան, նաև փոքրիկ թյուրիմացություններ, որոնք կշեղեն ձեզ: Լավ է կենտրոնանաք ընթացիկ խնդիրների լուծման վրա: Կարող եք կարգուկանոն հաստատել, ազատվել անպիտանից, ինչպես նաև ավարտել ավելի վաղ սկսած գործերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին #yerevan #yerevandaily #Armenia #Armenianews #news #Artsakh
0