Մայիսի 27-ի աստղագուշակ

1

Խոյ

  Օրը տրամադրում է բարձր զգացմունքայնության, խորը ներապրումների: Միևնույն ժամանակ, իրադրությունը պահանջում է վերահսկել զգացմունքները և բնազդները: Բոլոր կարևոր հարցերը` ներառյալ ֆինանսական, ավելի լավ է քննարկել առավոտյան: Չարժե խուսափել տհաճ բաների մասին խոսակցությունից: Որքան անկեղծ է զրույցը, այնքան ավելի հեշտ կլինի վերացնել թերությունները, բաշխել պարտականությունները, պայմանավորվել ժամկետների շուրջ: 

Ցուլ

  Ցուլերի համար շատ բան կախված կլինի զուգընկերոջ տրամադրությունից: Առավոտյան կարող եք խոսակցություն ունենալ մտերիմ անձնավորության, տնեցիներից մեկի հետ: Հնարավոր է ձեզ ցանկանան խորհուրդներ տալ ծնողները: Քննարկման առարկա կարող են դառնալ առաջիկա հանգստյան օրերի ծրագրերը, ամուսնական հարաբերությունների նրբությունները, ուղևորության կամ այլ ընտանեկան միջոցառման դետալները:

Երկվորյակ

  Երկվորյակները ստիպված կլինեն հիշել իրենց ծառայողական և տնային պարտականությունների, ինչպես նաև առողջության մասին: Օրվա առաջին կեսին հնարավոր է ուղևորություն, այցելություն բժշկին, վիճաբանություն շրջապատից մեկի հետ, թեթև անհարմարություն ճանապարհին: Կարող եք վշտացնող նորություն ստանալ, բախվել ինքնազգացողության ժամանակավոր վատթարացման հետ: Չարժե շտապել մտերմանալ ձեզ հետաքրքրող անձնավորության հետ. այժմ կարող եք նրան ճիշտ չհասկանալ կամ սխալ բառեր ընտրել ձեր մտադրությունների արտահայտման համար:

Խեցգետին

  Խեցգետինների մոտ այսօր փայլուն է գործում ինտուիցիան: Շատերը հեշտությամբ կըմբռնեն իրավիճակը և իրենց վարքը կհամապատասխանեցնեն դրան: Խնդիրներ կարող են առաջանալ բանավոր կամ գրավոր շփումներում, ձեզ կարող է չհաջողվել բառերով ճիշտ արտահայտել այն, ինչ զգում եք ինտուիտիվ կերպով: Այօր արժե մտածել առաջիկա հանգստյան օրերի ֆինանսական կողմի մասին: Ծնողները ստիպված կլինեն երեխաների հետ կապված խնդիրներ լուծել:

Առյուծ

  Առյուծներին անհրաժեշտ է պահպանել տրամաբանության և զգացմունքների միջև հավասարակշռությունը, իրենց ցանկությունների և խնդրանքների արտահայտման համար ավելի զգուշորեն բառեր ընտրել: Խորը թաքնված անհանգստությունները կարող են ձեզ մոլորեցնել, սխալ լուծումներ հուշել, կեղծ հույսեր ներշնչել: Ռոմանտիկ շփման համար լավագույն պահը չէ: Տնային խնդիրները, ֆինանսական և կազմակերպչական հարցերն ավելի լավ է առավոտյան քննարկել:

Կույս

  Կույսերին խորհուրդ է տրվում ռեալ շփումները գերադասել վիրտուալից: Այսօր կարևոր է փոխադարձ հրապուրանքը, սակայն անհրաժեշտ է նաև մարդկանց տեսնել իրական լույսի ներքո: Վիրտուալ շփումը երևակայության խաղի համար տարածք կստեղծի, ինչը կարող է ի սկզբանե սխալ ուղղություն հաղորդել հարաբերություններին: Գերազանց կանցնեն երևակայություն պահանջող ստեղծագործական զբաղմունքները: Սիրային հարաբերություններում չարժե ի սկզբանե բեմականանցնել իրադրությունը և սրել լարվածությունը, սակայն կարելի է ինտրիգ ստեղծել:

Կշեռք

  Կշեռքներին չի խանգարի թուլացնել արտաքին ակտիվությունը: Եռանդուն գործողություններն անհրաժեշտ արդյունքը չեն տա, եթե չունեք էմոցիոնալ համապատասխան տրամադրություն: Ցանկալի է զգուշություն գնումներում և ցանկացած գումարային գործողություններում: Խոշոր ծախսերն ավելի լավ է թողնել հաջորդ օրվան, իսկ այսօր նորից հաշվարկել հնարավոր ռիսկերը: Հարաբերություններում հատուկ նշանակություն մի՛ տվեք բառերին, ավելի շուտ նայե՛ք իրական փաստերին և արարքներին:

Կարիճ

  Կարիճները վստահության խիստ կարիք կունենան: Այսօր ուժգնանում է ինքնապահպանման բնազդը, որը թույլ չի տա վստահել առաջին պատահած մարդուն, ինչպես նաև նրանց, ովքեր մեկ անգամ արդեն դավաճանել են ձեզ: Շփման մեջ կարևոր է ներդաշնակությունը զգացմունքների և սովորությունների մակարդակում: Օգտակար կլինի քննադատական հայացքով նայել ինքներդ ձեզ: Կարող եք զրուցել ղեկավարության, պոտենցիալ գործատուի հետ:

Աղեղնավոր

  Օրը հարմար է ստեղծագործական աշխատանքի, որոնումների, խորը հետազոտությունների համար: Գործնական ոլորտում Աղեղնավորների հաջողությանը կարող են խանգարել թաքնված հանգամանքները կամ հոգեբանական պատճառները: Չարժե հույսը դնել պերճախոսության վրա: Խոսակցության մեջ կարող են դիպչել ձեր գաղտնիքներին, թույլ տեղերին կամ անշուք անցյալին: Հնարավոր է տհաճ նորություն կամ տհաճ առիթով ուղևորություն:

Այծեղջյուր

  Շատ Այծեղջյուրներ կցանկանան ինչ-որ լուրջ և կարևոր բանով զբաղվել, սակայն հանգամանքները թույլ չեն տա կենտրոնանալ: Շփման և մտքերի ձևակերպման տեսանկյունից ամենահեշտ օրը չէ: Բացառված չէ առանձին հարցերի վրա կենտրոնացումը, հնարավոր են սևեռուն ցանկություններ: Ցանկալի չէ անկեղծություն, նույնիսկ սիրելի անձանց և հին ընկերների հետ: Չարժե ինչ-որ բան ասել միայն արտաքին էֆեկտի համար: Ձեր բառերն ուշադիր ունկնդրին կարող են բացահայտել ձեր ծրագրերն ու գաղտնիքները:

Ջրհոս

  Ջրհոսների համար կարող է փորձություն դառնալ երկխոսությունը: Առաջին և վերջին խոսքերը հավանաբար ձերը չեն լինի: Քննարկման առարկա կարող են դառնալ ոչ ամենահաճելի թեմաները, օրինակ` ձեր մասնագիտական անհաջողությունները: Ձեզ կարող է ճնշել զրուցակցի չափից դուրս ինքնավստահությունը և նրա տպավորիչ աջակցող խումբը: Անհավասար ուժերի պարագայում տեղին է խելամիտ զիջումը: Լավագույն օրը չէ պաշտոնական պայմանագրի կնքման, հրապարակային հայտարարության կամ պատասխանատու հարցազրույցի, ղեկավարության հետ խոսակցության համար:

Ձկներ

  Ինտուիցիան այսօր Ձկներին ճիշտ ուղղությամբ է տանում: Խորհուրդները և դիտողություններն ավելի լավ է ընդունել որպես խորհելու նյութ` առանց ձեր ինքնագնահատականը դրանցից կախման մեջ դնելու: Գործընկերների հետ հարաբերությունները կլարվեն, եթե մասնագիտական կամ անձնական մրցակցության մեջ եք, բախվում են ձեր անձնական նկրտումները: Չարժե ողջ էներգիան ծախսել նման մրցակցության վրա, այլապես դա վատ կանդրադառնա աշխատանքի որակի և ձեր ինքնազգացողության վրա:
1