ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթով կընդլայնի ՌԴ տարածքով ապրանքների տարանցման արգելքը

0
Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթով կընդլայնի Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցման արգելքը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, որոնք ծանոթ են պատժամիջոցների նոր միջոցների առաջարկներին։ Ենթադրվում է, որ Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ փոխադրումն ամբողջությամբ չի արգելվելու, սահմանափակումները կարող են տարածվել մի շարք տեխնոլոգիաների և սարքավորումների տեսակների վրա։ Գործակալության տվյալներով՝ Լեհաստանը, Էստոնիան և Լիտվան ԵՄ-ից պահանջում են ամբողջությամբ արգելել Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցումը, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, ավիացիայի և տիեզերական արդյունաբերության համար։  
0