Սուդանը փակել է իր օդային տարածքը մինչև ապրիլի վերջ

0
Սուդանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկարացրել է երկրի օդային տարածքի փակումը մինչև ապրիլի վերջ, ասվում է Խարտումի միջազգային օդանավակայանի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ սուդանի զինվորականները կազմակերպում են օտարերկրյա դիվանագետների տարհանումը։ Խոսքը, մասնավորապես, ռազմական ինքնաթիռներով ամերիկացի, բրիտանացի, չինացի և ֆրանսիացի դիվանագետների տարհանման նախապատրաստությունների մասին է։ Օտարերկրյա քաղաքացիների տարհանմանը խոչընդոտում են մարտերը, որոնք վերջին օրերին չեն մարել, մասնավորապես՝ Խարտումի մերձակայքում գտնվող միջազգային օդանավակայանի տարածքում։ Հյուսիսաֆրիկյան այդ պետությունում իրադրությունը կտրուկ սրվել է երկու շաբաթ առաջ։ Սուդանի զինված ուժերի հրամանատարությունը պնդում է, որ իրավիճակի լարման պատճառը «Արագ արձագանքման ուժերի» կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձն էր։ Վերջիններս էլ կանոնավոր բանակի ստորաբաժանումներին են մեղադրում առաջինը ուժային գործողություններ սկսելու համար։ Կողմերը մի քանի անգամ պայմանավորվել են հրադադարի շուրջ, սակայն ռազմական գործողությունները շարունակվում են։    
0