Օրվա աստղագուշակ. հոկտեմբերի 20

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, նույնիսկ չկասկածեք դրան: Այո, ինչ-ինչ դժվարություններ, խնդիրներ ու թյուրիմացություններ հնարավոր են, բայց դուք բավականաչափ ուժ կունենաք փորձությունները հաղթահարելու և դրված նպատակներին հասնելու համար, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Այսօր ձեզ բնորոշ աշխատունակությանը կնախանձեն նույնիսկ շատ աշխատասեր մարդիկ. եթե սարեր շրջելու մասնագիտական անհրաժեշտություն առաջանա, գլուխ կհանեք դրանից: Բարենպաստ օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք թանկ են ձեզ համար, հոգեհարազատ են ձեզ: Հիմա հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք, կպայմանավորվեք կարևոր բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ օր է: Դուք էներգիայով լի կլինեք, այն առանց դժվարության կուղղեք անհրաժեշտ հունի: Նույնիսկ ամենաբարդ գործերից արագ գլուխ կհանեք: Ժամանակը կհերիքի ինչպես սեփական խնդիրները լուծելու, այնպես էլ բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին օգնելու համար: Բարի գործերը, որոնք կանեք, օգտակար կլինեն առաջին հերթին ձեզ համար: Շատ բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչ փաստեր է պետք ստուգել, ինչ է պետք ճշգրտել: Ոչ ոք ձեզ չի խճճի ու մոլորության մեջ չի գցի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք առավելագույն օգուտ քաղել բարենպաստ պայմաններից, որոնք կստեղծվեն օրվա առաջին կեսին: Այդ հատվածում ձեր գաղափարները հեշտությամբ հավանության կարժանանան, իսկ գործադրված ջանքերը առատ կվարձատրվեն: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Ձեր համարձակ գաղափարներն աջակցություն կստանան: Օրվա երկրորդ կեսը կարող է տհաճություններ բերել: Այդ հատվածում չարժե կարևոր գործնական հանդիպումներ ու բանակցություններ ծրագրել: Ցանկալի չէ նաև գնումներ անելը: Խոսքը հատկապես խոշոր գնումների մասին է. վտանգ կա՝ գումարը ծախսեք մի բանի վրա, որը ձեզ ամենևին պետք չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Դուք պատրաստ կլինեք հետևել երազանքին՝ լրիվ մոռանալով այն գործերի մասին, որոնք ուշադրություն են պահանջում: Դժվար կլինի նոր նախաձեռնությունների ու նախագծերի հեռանկարները ճիշտ գնահատելը: Դուք կարող եք ցանկալին իրականության տեղ ընդունել, երբեմն կվստահեք չստուգված աղբյուրների տեղեկություններին: Առավել հաջող կդասավորվի օրվա երկրորդ կեսը. այդ հատվածում ձեզ մոտ ամեն ինչ հեշտությամբ կստացվի, խնդիրներն արագ կլուծվեն, իսկ խոչընդոտներն իրենք կհեռանան ձեր ճանապարհից: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվի: Եթե կարողանաք գլուխ հանել օրվա առաջին կեսի դժվարություններից, ապա օրվա վերջին նշանակալի արդյունքների կհասնեք, հատկապես եթե որոշեք նոր ու հեռանկարային նախագիծ ստանձնել: Աշխատանքը կստացվի, գործերին ձեր վերաբերմունքը շատերին դուր կգա, համախոհների գտնելն էլ դժվար չի լինի: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել ոչ միայն աշխատանքային հարցերը, այլև անձնական խնդիրները: Համառությունն ավելորդ չի լինի, բայց ուրիշների կարծիքը լսելու ունակությունը, դրան հարգանքով վերաբերվելը նույնպես պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտյան հնարավոր են ցավալի պատահարներ, բայց բացասական միտումների ազդեցությունը արագ կնվազի, այնպես որ՝ դրական փոփոխությունները կսկսվեն արդեն մինչև կեսօր: Դուք ուժերի և էներգիայի ներհոսք կզգաք, ոգևորությամբ կստանձնեք կուտակված խնդիրների լուծումն ու անպայման կհաջողեք դրանում: Հնարավոր են հաջող գործնական հանդիպումներ, արդյունավետ բանակցություններ: Զգոն եղեք նրանց հետ, որոնք չափազանց համառ ձևով փորձում են շահել ձեր համակրանքը. նման մարդկանց մտադրությունները երբեմն այնքան էլ բարի չեն լինի: Մտերիմներին ամեն հարցում կարող եք վստահել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը մեծ հաջողություններ է խոստանում: Դրանց հասնելու համար պետք չէ մի կոնկրետ բանի վրա կենտրոնանալ. կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, արդյունավետ լուծել ամենատարբեր խնդիրները: Դուք հոգ կտանեք և՛ ձեր, և՛ ուրիշների հետաքրքրությունների մասին, իսկ դա կօգնի շահել շրջապատողների հարգանքը: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Շանս կա հաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վաղուց էիք վիճել կամ վերականգնեք անհասկացողության պատճառով կործանված հարաբերությունները: Կփոխվի անցյալի իրավիճակների հանդեպ ձեր կարծիքը, իսկ ստացած փորձը թույլ կտա խուսափել ապագայի խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Թույլ մի տվեք, որպեսզի օրվա առաջին կեսի տհաճ իրադարձությունները հուսահատեցնեն ձեզ. մի քանի ժամ կանցնի, և դուք կմոռանաք ձեր տագնապների ու հոգսերի մասին: Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել աշխատանքի նշանակալի մասն ու դրա համար պարգև չակնկալել: Դուք հեշտությամբ կշահեք շրջապատողների համակրանքը, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք: Դրանից կարելի է օգտվել կարևոր հարցերը լուծելու համար: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված ամեն ինչի նկատմամբ: Դուք հաճախ այն դատարկ բաների վրա կծախսեք, չեք մտածի նրա մասին, թե երբ եք կարողանալու բյուջեն համալրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բավական անհաջող կսկսվի: Չեն բացառվում վեճերն աշխատանքի վայրում ու տանը. դուք կփորձեք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ, բայց դա ամեն անգամ անել չի ստացվի: Արժե խուսափել քննադատություններից ու սուր նկատողություններից, նաև կատակներից, որոնք կարող են սխալ մեկնաբանվել: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի և՛ լրացնել բաց թողածը, և՛ վերականգնել խաղաղությունը: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ընկերական հանդիպումները: Սիրելի մարդու հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ակտիվ հանգիստն էլ կբարձրացնի տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կարող է շատ հաճելի անցնել, քանի որ դուք բաց չեք թողնի ուրախանալու և դրական հույզեր ստանալու հնարավորությունը: Աշխատանքը երկրորդ պլան կանցնի. աշխատեք ձեզ այնպես պահել, որպեսզի դա կողքից շատ նկատելի չլինի: Քանի որ ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, կարող եք նշանակալի լավ փոփոխություններ սպասել: Ձեր նախաձեռնողականությունը տեղին կլինի, շրջապատողներին դա կուրախացնի: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ է խոստանում: Չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության գրավիչ առաջարկները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգիստ օր է: Հազիվ թե նրա իրադարձությունները զարմացնեն ձեզ կամ փակուղու առաջ կանգնեցնեն: Ուրախության փոքրիկ առիթներ կունենաք, իսկ ահա արմատական դրական փոփոխությունները քիչ հավանական են: Կարող եք ուսում սկսել, պարզապես շփվել փորձառու և գիտակ մարդկանց հետ. դա բոլոր առումներով օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու համար, բայց բազմամարդ տեղեր այցելելուց խուսափեք: Դուք սովորականից արագ կհոգնեք, երբեմն ուժերը վերականգնելու համար լռության կարիք կզգաք: Փոքրիկ զբոսանքը շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ օր է համագործակցություն սկսելու, համատեղ գործունեության, ստեղծագործ նախագծերի համար: Ինչով էլ զբաղվեք, համախոհներ փնտրեք. նրանց օգնությամբ ավելի արագ կհասնեք հաջողության: Կարող եք կյանքի կոչել անսովոր մտահղացումները, համարձակ գաղափարները. հաջողությունը միանգամից չի այցելի, բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք նրան հասնելու համար: Երեկոն հարմար է հաճելի ընկերախմբում հանգստանալու համար: Հավանական են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք հյուրերի համար, իսկ նրանք լավ նորություններ կբերեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, օրինակ՝ հին պարտքերի վերադարձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին #yerevan #yerevandaily #Armenia #Armenianews #news #Artsakh
0