Օրվա աստղագուշակ. նոյեմբերի 15

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է: Դուք ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, չի բացառվում արժեքավոր և կարևոր տեղեկատվություն ստանաք: Դուք ուշադիր կլինեք ու ճիշտ եզրակացություններ կանեք տեսածից, հաճախ մյուսներից վաղ կկռահեք ինչ-որ բանի մասին: Ազատ ժամանակն այնպես տնօրինեք, ինչպես կուզենաք. բոլոր դեպքերում դրական հույզերի պակաս չի լինի: Հավանական են չծրագրված հանդիպումներ, հետաքրքիր մարդու հետ ծանոթանալու շանս կլինի: Չի բացառվում երկարատև ընկերության կամ սիրային հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք հաջողության կհասնեք՝ համառություն դրսևորելով: Աշխատեք ուրիշներից շուտ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ ու կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Աշխատեք դատարկ բաների վրա ժամանակ չծախսել: Հիմա աստղերը ձեզ կաջակցեն, այդպես դրանից հնարավորինս շատ օգուտ կքաղեք: Ձեզ համար թանկ մարդկանց հետ դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բայց դուք գլուխ կհանեք դրանից, աշխատեք ոչ ոքի չվիրավորել ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Երեկոյան բոլոր տարաձայնությունները կհաջողվի հաղթահարել, վերականգնել ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Ամեն անգամ չի հաջողվի պայմանավորվել նրանց հետ, որոնց հետ ընդհանուր գործերն ու ծրագրերն են կապում: Համբերությամբ զինվեք. որոշ հարցերի շուրջ պետք է մի քանի անգամ մտածեք, որպեսզի բոլորին գոհացնող լուծում գտնեք: Այսօր ձեզ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Ծանոթների խորհուրդները նույնպես ավելորդ չեն լինի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Հավանական են և դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Առողջ բանականությունն ու ինտուիցիան կօգնեն խուսափել տհաճություններից. ողջ օրվա ընթացքում հետևեք նրա հուշումներին: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կխախտեն իրադարձությունների սովորական ընթացքը: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ նոր բան սովորել, յուրացնել ուրիշի փորձը: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես գործել: Աշխատեք լուրջ վերաբերվել այն գործերին, որոնցով զբաղվում եք. դա կօգնի հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդկանց հետ կարևոր զրույցների համար, որոնց հանդեպ անտարբեր չեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արագ գործեք: Այդպես դուք շատ օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև մյուսների համար: Շրջապատողները կգնահատեն ձեր տաղանդներն ու կարողությունները, կհասկանան, թե ինչի եք ունակ: Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրից: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն համարյա մոռացված պարտքերը: Բարենպաստ օր է սիրային ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, խոստովանել ձեր զգացմունքները, կարևոր քայլեր անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ծրագրերը կարող են արմատապես փոխվել, ստիպված եք լինելու հետաձգել գործերն ու հանդիպումները: Երբեմն դա կստիպի հուզվել: Ինչքան շատ հուզվեք, այնքան շատ դրանից կտուժեն շրջապատողները: Եթե դուք գլուխ հանեք հույզերից, շատ վեճերից ու լարված պահերից կկարողանաք խուսափել, ճիշտ որոշումներ ընդունելն էլ հեշտ կլինի: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք: Մի շտապեք գործարքների ու գնումների հարցում: Գաղափարները, որոնք առաջինը կգան ձեր մտքին, ամեն անգամ չէ, որ լավը կլինեն: Երբեմն ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անակնկալներով լի կլինի: Հնարավոր են չծրագրված հանդիպումներ, որոնք ձեր առաջ նոր բարձունքների հասնելու ճանապարհ կբացեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվել, ժամանակին անցնել վճռական գործողությունների: Մի կասկածեք ձեր ուժերին ու գիտելիքներին. երկուսն էլ բավական կլինեն, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Պետք չէ շտապել գործարքներ կնքելու հարցում: Փաստաթղթերը արժե ստորագրել միայն նրանից հետո, երբ դրանք մանրամասն կուսումնասիրեք. դա թույլ կտա ժամանակին նկատել մասերը, որոնք ավելի ուշ կարող են կարևոր լինել: Օրվա երկրորդ կեսին լավ է չհոգնեք, այդ հատվածն ավելի հարմար է հանգստի, քան ծանր աշխատանքի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ-ինչ դժվարություններ չեն բացառվում, բայց դուք անպայման կգտնեք լուրջ խնդիրներից խուսափելու ձևը: Նպատակասլացությունն ու գործնական լինելը կօգնեն ձեզ արագ լուծել ուշադրության արժանի գործերը: Բավական ժամանակ կմնա հանգստանալու, մտերիմների հետ շփվելու, հաճելի բանով զբաղվելու համար: Օրվա կեսին լավ է կիսվել գաղափարներով, քննարկել ապագայի ծրագրերը: Չի բացառվում՝ հաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոնք շատ բանի են ունակ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ հարազատներից ու ընկերներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կլինի, եթե ռիսկի չդիմեք ու խուսափեք չմտածված արարքներից: Նոր բան ստանձնելուց առաջ ավարտին հասցրեք ավելի վաղ սկսած գործերը: Դա թույլ կտա խուսափել խառնաշփոթից, թեթևացնել ձեր ու մյուսների կյանքը: Ցանկալի է ծրագիր կազմել ու ամեն ինչում հետևել նրան, իսկ եթե իմպրովիզներ անելու կարիք ամեն դեպքում լինի, ապա խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են տհաճ կերպով զարմացնել շրջապատողներին: Չարժե խախտել ավանդույթներն ու ընդունված կանոնները, հատկապես եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ: Խելամիտ պահպանողականությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը թեթև կլինի ու լավ նորություններ կբերի: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները կամ գործընկերները, որոնց հետ համագործակցությունը արդյունավետ ու հաճելի է եղել: Կարող եք վերականգնել հին սիրային կապերը, հարաբերությունները, որոնք ժամանակին ձեզ ուրախություն են պարգևել: Վիրավորանքները կմոռացվեն, շփումները միայն դրական հույզեր կբերեն: Նույնիսկ բարդ ու ձանձրալի գործերը մեծ հետաքրքրությամբ կստանձնեք և հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա, կամ մյուսներից վաղ կարևոր բան կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամենակարևոր գործերով զբաղվեք օրվա առաջին կեսին: Դա ամենաարդյունավետ հատվածն է լինելու: Հաջող կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց աջակցությունը ձեզ համար կարևոր է: Դուք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ ձեր հանդեպ ոչ ոք չի կարողանա անտարբեր մնալ: Օրվա երկրորդ կեսը հազիվ թե լրիվ անամպ լինի: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, սակայն դժվարությունները նույնպես չեն բացառվում: Բայց դուք չեք կորցնի լավատեսությունն ու կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ ու անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ստիպված եք լինելու զբաղվել բարդ գործերով: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ նշմարելի օգնություն ցուցաբերի: Լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա. հաջողության հասնելու համար դրանք բավարար կլինեն, նույնիսկ եթե պայմաններն իդեալական չլինեն: Դուք հանգստություն կպահպանեք, վճռական կգործեք ու սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Դուք հակված կլինեք էքստրավագանդ արարքների, ամեն հարցում ինքնատիպ կլինեք, այդ իսկ պատճառով ձեզ վրա մեծ ուշադրություն կդարձնեն: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
0