Օրվա աստղագուշակ. հոկտեմբերի 28

0
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաջող օր է: Ինտուիցիան կօգնի բարդ հարցերին պատասխաններ գտնել: Դուք կլսեք նրա հուշումները, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք երկարատև ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Նույնիսկ ամենալուրջ գործնական բանակցություններն անբռնազբոս կանցնեն, ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել զրուցակցին: Դուք հոգ կտանեք ոչ միայն սեփական հետաքրքրությունների, այլև շրջապատողների բարեկեցության մասին, իսկ նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: Երեկոն հաճելի անակնկալներ ու լավ լուրեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե այսօրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, լավ է դրանք ստանձնեք հենց առավոտվանից: Այդ դեպքում սկսածն ավարտին հասցնելու հավանականությունն ավելի մեծ կլինի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Շանս կա՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնց ուժերի սահմաններում շատ բան կլինի: Նրանց հետ միասին կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնար էիք համարում: Ինչքան օրն առաջ գնա, այնքան ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը. դուք արագ կհոգնեք ու ավելի շատ հանգստի կարիք կունենաք: Հավանական են վեճեր դատարկ բաների պատճառով, տարաձայնություններ ընկերների հետ: Հույս դրեք ձեր փորձի և առողջ բանականության վրա, պրովոկացիաներին մի տրվեք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք: Կարևոր կլինի սխալներից, հակասական արարքներից խուսափելը, այնպես որ՝ ամեն քայլը պետք է լավ մտածված լինի: Արժե լսել փորձված համախոհներին ու հին ծանոթներին: Նրանց փորձը հաճախ օգտակար կլինի, կօգնի գործերում: Զգույշ եղեք գումարի հետ: Օրը հարմար չէ խոշոր գնումների համար. ընտրության հարցում հեշտությամբ կսխալվեք, մեծ գումարը զուր կծախսեք: Ձեր ստորագրությունը փաստաթղթերի տակ դնելուց առաջ լավ ուսումնասիրեք դրանք: Չեն բացառվում անսպասելի նվերները, սիրային անակնկալները, որոնց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հակասական, բայց հենց դրանով էլ հետաքրքիր օր է: Այն ձեզ հնարավորություն կտա ինքնադրսևորվել, ցույց տալ, թե ինչի եք ունակ, հանդիպել մարդկանց, որոնք ըստ արժանվույն կգնահատեն ձեր տաղանդները: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Նույնիսկ եթե նման գործերը ձեզ շատ բարդ թվան, դուք դրանցում հաջողության հասնելու շանս կունենաք: Վերջին շրջանում լարված ու անհարթ հարաբերությունները կբարելավվեն, իսկ ոչ վաղ անցյալի տարաձայնություններն ու վեճերը կմոռացվեն: Չի բացառվում, որ օրվա իրադարձությունները կյանքում արմատական փոփոխությունների սկիզբ դնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արդյունավետ օր է: Այն հրաշալի է գործերում կարգուկանոն հաստատելու, կարևոր հարցերը լուծելու համար: Արժե կենտրոնանալ օգտակար զբաղմունքների վրա, դուք դրանցում հաջողության կհասնեք: Լավ կդասավորվեն ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ հարաբերությունները: Կարող եք համատեղ նախագծեր ստանձնել. ուրախ ու հետաքրքիր կլինի, դուք դրական հույզեր կստանաք: Չարժե շտապել ֆինանսական հարցերը լուծելիս: Գաղափարները, որոնք առաջինը կծնվեն ձեր մտքում, միշտ չէ, որ լավը կլինեն: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հակասական ու հոգնեցնող օր է: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց դուք այնպես կանհանգստանաք փոքրիկ դժվարությունների ու խոչընդոտների պատճառով, որ չեք նկատի հաճելի իրադարձությունները, ուրախ լուրերն ու պարզապես լավ պահերը, որոնք նույնպես քիչ չեն լինի: Չարժե կարևոր ու բարդ բան ստանձնել. հաջողության հասնելը հեշտ չի լինի, վտանգ կա՝ ժամանակը և ուժերը զուր վատնեք: Բացի այդ, այսօր այնքան համառ չեք լինի, որքան սովորաբար, և երբեմն կհրաժարվեք ձեր ծրագրերից՝ դրանց իրագործումից մեկ քայլ հեռավորության վրա գտնվելով: Մի փոքր սպասեք. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լավագույն օրը չէ կարևոր հարցերը լուծելու համար. դժվարությամբ կկենտրոնանաք, անընդհատ ինչ-որ բան կշեղի ձեզ: Փոխարենը շփումների, ընկերների հետ շփվելու և ուրախ ընկերախմբում ժամանակ անցկացնելու համար լավ ժամանակ կլինի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, դրական հույզեր կստանաք: Զգույշ եղեք ձեր իրերի հետ. վտանգ կա՝ ինչ-որ բան կորցնեք կամ փչացնեք: Կարող է փչանալ կենցաղային տեխնիկան: Գնումների հարցում էլ լավ է չշտապեք: Ճիշտ ընտրություն կատարելը հիմա սովորականից բարդ կլինի, քանի որ կվստահեք առաջին տպավորությանը, իսկ այն միշտ չէ, որ ճիշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հին ծանոթների հետ ու արագ կշահեք նորերի համակրանքը: Լավ տպավորություն թողնելու համար խորամանկելու կարիք չի լինի, բավական կլինի լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Շատերը կհետաքրքրվեն նրանով, թե ինչ եք ասում ու անում: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Եթե պետք լինի զբաղվել կարևոր գործերով, ծրագիր կազմեք ու աշխատեք բոլոր կետերով հետևել դրան, չարժե հույս դնել իմպրովիզներ անելու ունակության վրա: Գործերում կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հիմա ժամանակը չէ քննարկել սեփական խնդիրները, անկեղծանալ քիչ ծանոթ մարդկանց հետ: Պետք է լավ մտածեք տեղի ունեցողի շուրջ ու սեփական որոշումներն ընդունեք, որոշակիություն մտցնեք նպատակների մեջ, գտնեք դրանց հասնելու ձևը: Այդ ամենը հեշտ չի լինի, բայց ձեզ կհաջողվի դա անել, դրանում կասկած չկա: Անգործության մատնվելը կնվազեցնի էներգիայի պաշարները: Լավ է ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվեք, ձեռքերը ծալած չնստեք: Նշանի շատ ներկայացուցիչների համար օգտակար կլինի ուսման վրա կենտրոնանալը. նրանք օգտակար բաներ կիմանան, պատասխաններ կստանան հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ են կոտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր օր է. նրանից, թե ինչ կասեք ու կանեք հիմա, կախված կլինի մոտ ու հեռու ապագայի իրադարձությունների զարգացումը: Ամեն անգամ ճիշտ որոշում ընդունելը հեշտ չի լինի, բայց դուք ժամանակ ունեք ամեն ինչ մտածելու և կշռադատելու համար, այնպես որ՝ մի շտապեք: Շրջապատողները, հատկապես՝ մտերիմները, լավ խորհուրդներ կտան: Երբեմն օգտակար կլինի նույնիսկ պատահական ծանոթների խոսքերը լսելը: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ եք լսել: Անսպասելի հետաքրքիր ու օգտակար կլինեն զրույցները, որոնք կարծես թե ոչ մի յուրահատուկ բան չէին խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է՝ արդյունավետ, հաջող, հաճելի իրադարձություններով հագեցած: Դուք պատրաստ կլինեք վճռական գործել, չեք վախենա ռիսկի դիմելուց ու հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ավելի քիչ գործունյա ու քիչ նպատակասլաց մարդիկ անհաջողության կհանդիպեին: Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները: Ձեզ կհաջողվի շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով: Երեկոն հարմար է մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու համար. նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կարևոր կլինի ամեն ինչի մասին զրուցելն ու փոխհամաձայնության հասնելը: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Բաց մի թողեք այն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վատ օր չէ: Նրա առաջին կեսը արդյունավետ կլինի, այդ իսկ պատճառով հարմար է կարևոր գործերի համար, թույլ կտա ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Ստիպված եք լինելու բախվել դժվարությունների, բայց ընկերներն ու պարզապես լավ ծանոթները կօգնեն արագ հաղթահարել դրանք: Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ կունենաք: Դրանց իրագործման մասին լուրջ զրուցելու համար դեռ վաղ է, բայց որոշ ծրագրեր կառուցել արդեն կարելի է: Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է հանգստի, հետաքրքիր ու հաճելի գործերի համար: Այդ հատվածում կարող եք ոչ մեծ գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին #yerevan #yerevandaily #Armenia #Armenianews #news #Artsakh
0