ԱՀԿ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատրաստվել նոր պանդեմիային

0
ԱՀԿ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատրաստվել նոր պանդեմիային: Կազմակերպությունն այդ առանցքային թեման կքննարկի նոյեմբերի 9-14-ին տեղահամաժողովի ձեւաչափով կայանալիք Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ժամանակ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ-ն ֆորումի նախաշեմին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ միջազգային հանրությունն արդեն հիմա պետք է պատրաստվի նոր պանդեմիային: «Վերջին մեկ տարում տեսանք, որ երկրները, որոնք ամուր առողջապահական ենթակառուցվածք ունեն, արագ արձագանքել են կորոնավիրուսի տարածման հսկողությանն ու զսպմանը», -ասվում է հայտարարության մեջ: 73-րդ նստաշրջանում, որի առաջին մասը կանցկացվի մայիսի 18-19-ին Ժնեւում, ծրագրվում է բանաձեւ ընդունել «առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակներին պատրաստությունը մեծացնելու մասին»: Փաստաթղթում կոչ է արվում «բարձր քաղաքական մակարդակով առաջնահերթություն տալ արտակարգ իրավիճակներին պատրաստվելու լավացմանը»: ԱՀԿ-ն ելնում է նրանից, որ միջազգային հանրությունն ի զորու է հաղթահարել կորոնավիրուսը գիտության եւ համերաշխության ուժով: Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած նրան, որ կորոնավիրուսի պանդեմիան գլոբալ ճգնաժամ է, «շատ պետություններ եւ քաղաքներ հաջողությամբ կանխել են եւ վերահսկել վարակի փոխանցումը՝ կիրառելով համապարփակ եւ փաստերի վրա հիմնված մոտեցում»: ԱՀԿ-ն այդ առումով հիշեցրել է, որ աշխարհը միավորվել է «պատվաստանյութերի մշակումն արագացնելու ծրագրի շուրջ»: #Health #Yerevan #Armenia #Covid19
0