Տաք կոնյակով կաթն օգնում է ազատվել բրոնխիտից և ձգձգվող հազից․ հետաքրքիր փաստեր

0
Հիշարժան փաստեր – Մարդկային օրգանիզմը կաթը ընդունում է շնորհիվ հատուկ ֆերմենտի՝ լակտոզի: – Կովը միջին հաշվով օրական տալիս է 90 բաժակ կաթ: – Կովի կաթի սպիտակուցները կարող են միացնել իրար օրգանիզմի տաքսինները: – Կովի կուրծքը պարունակում է 11-23 լիտր կաթ: – 19-րդ դարի կեսերին կաթը համարվում էր ինֆեկցիաների աղբյուր: Կառավարել այդ խնդիրը օգնեց պաստերիզացիան, որը ֆրանսիացի միկրոբիոլոգ Լուի Պաստերն է իրագործել: – Կաթը ավելի շուտ է թթվում կայծակի ժամանակ: Կենսաքիմիկոսները հավատացնում են, որ դրա մեղավորը էլեկտրական իմպուլսներն են, բայց թե ինչի պատճառով է այն կատարվում, մինչ օրս չեն պարզել: – Տաք կոնյակով կաթն օգնում է ազատվել բրոնխիտից եւ ձգձգվող հազից: – Կաթն օգտակար է ցանկացած տարիքում, սակայն առավել կարեւոր է երեխաների համար: Այն աճող օրգանիզմը սնուցում է B1 վիտամինով: Կարեւոր է շաքարը մարսելու համար` հաշվի առնելով երեխաների սերը քաղցրեղենի նկատմամբ: – Կաթը լրացնում է կալցիումի, ֆոսֆորի, սպիտակուցների պակասը, վերականգնում աղեստամոքսային համակարգի թթվահիմնային հավասարակշռությունը: – Տարիներ առաջ ագարակատերերը կովերին շատ դժվարությամբ էին կթում՝ ընդամենը 6 կով 1 ժամում, իսկ երբ 1894 թվականին ստեղծվեցին կթող սարքավորումներ, այդ գործընթացը շատ հեշտացավ: Այսօր նրանք կարող են կթել ավելի քան 100 կով 1 ժամում: – 1964 թվականից կաթը սկսեց վաճառվել թղթե տուփերով փաթեթավորված: – Ուղտի կաթը, կովի կաթի հետ համեմատած, ավելի հեշտ է յուրացվում մարդու օրգանիզմի կողմից եւ ավելի շատ C վիտամին է պարունակում, նաեւ ավելի ուշ է թթվում: Այս կաթը անապատային երկրների հիմնական սնունդն է: – Դեռ հին ժամանակներից մարդիկ գուշակել են կաթի օգտակար հատկությունները, եւ թագուհիներն ու պալատական տիկինները նույնիսկ կաթնային լոգանքներ են ընդունել իրենց մաշկի գեղեցկության համար: – Շատերը կարծում են, թե կատուները անչափ շատ են կաթ սիրում: Իրականում դա շատ մեծ սխալմունք է: Կաթը խիստ վնասակար է փիսիկների համար, անգամ շատ փոքր հասակում: #Health #Yerevan #Armenia #Food
0