Ո՞ր հիվանդությունները կարող է ցույց տալ հոտառության կորուստը

0
Հոտառության մասնակի կամ ամբողջական կորուստը՝ անոսմիան, կարող է լինել ոչ միայն կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտանիշ, այլեւ մի ամբողջ շարք լուրջ հիվանդությունների, պնդում է բժիշկ Ալյոնա Պարեցկայան (Ռուսաստան)։ Մասնագետը «Կոմսոմոլսկա պրավդայի» հետ զրույցում նշել է, որ հոտառության կորստին բախված պացիենտների մեծ մասն անմիջապես մտածում է, որ իրենց մոտ կորոնավիրուս է։ Սակայն կան բազմաթիվ այլ խնդիրներ ու հիվանդություններ, որոնք կարող են այդպիսի ախտանիշ առաջացնել։ Մասնագետի խոսքով՝ հոտառության կորստի ամենալուրջ պատճառը կենտրոնական նյարդային համակարգի պրոգրեսիվ հիվանդությունն է, օրինակ՝ Ալցհեյմերի։ Սակայն հոտառության կորուստը երբեմն կարող է լինել նաեւ ծերացման նորմալ մասը։ «Ծերունական փոփոխություններից բացի, խնդիրը կարող է առաջացնել որոշ դեղամիջոցների կիրառումը կամ թունավոր քիմիկատների ազդեցությունը», - ասել է մասնագետը։ Նրա խոսքով՝ այդպիսի նյութերին են դասվում ցինկի ինտրանազալ դեղամիջոցները, այտուցների դեմ քթի սփրեյները եւ մի շարք խմելու դեղեր, օրինակ՝ նիֆեդիպինը եւ ֆենոտիազինները։ Հոտառության հանկարծակի կորուստը կարող է լինել գլխի վնասվածքի կամ քթի վերին հատվածի ծանր վնասվածքի կողմնակի էֆեկտ։ Անոսմիա կարող են առաջացնել նաեւ քթի ծոցերում կամ քթանցքերում պոլիպները։ Իսկ եթե մարդը սկսում է աստիճանաբար կորցնել հոտերը զգալու ունակությունը, բայց հետո հոտառությունը վերադանում է, այդ դեպքում անոսմիան կարող է լինել ծոցի բորբոքման, ինֆեկցիայի պատճառով քրոնիկական օբստրուկցիայի կամ ալերգիկ ռեակցիայի հետեւանք։ Հոտառության կորուստը հնարավոր է հորմոնալ դիսբալանսի, ատամների խնդիրների ժամանակ կամ որպես ճառագայթային թերապիայի հետեւանք, նշել է մասնագետը։ #Health #Armenia #Covid19
0