Մնայմայում բախումներում զոհվել է 2 մարդ

Ազատության Azatutyun

Մյանմայում զինվորականների կազմակերպած պետական հեղաշրջման դեմ բողոքի ցույցերի և երթերի ընթացքում տեղի են ունենում բախումներ:  Ոստիկանների և բանակի ստորաբաժանումների հետ ընդհարումներում սպանվել  առնվազն երկու մարդ, կան տասնյակ վիրավորներ և բազմաթիվ ձերբակալվածներ: Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները դատապարտել են բանակի և ոստիկանների բիրտ գործողությունները մայրաքաղաք Նայպիդավում և մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայում:   ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, թե Վաշինգթոնին խիստ մտահոգել է Մյանմայից ստացված հաղորդագրությունն այն մասին, որ բանակը ցուցարարների դեմ մարտական փամփուշտներ է օգտագործում: Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելն ասել է, որ կառույցի արտգործնախարարները վաղը Բրյուսելում կքննարկեն Մնայմայի խնդիրը:    Զինվորականները փետրվարի 1-ին են զավթել իշխանությունը և կալանքի տակ են վերցրել երկրի քաղաքացիական ղեկավարներին, այդ թվում դեմոկրատական եղանակով ընտրված լիդեր Աուն Սան Սու Չժիին: Բանակը պնդում է, որ քաղաքացիական ղեկավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել և արդար ընտրություններ անցկացնել: Բանակը մեկ տարով արտակարգ դրություն է հաստատել Մյանմայում և խոստացել է դրա ավարտից հետո ընտրություններ անցկացնել: Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը և պահանջել է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:     https://www.azatutyun.am/a/31114118.html #Լուրեր