Ադամ Շիֆը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը

Ազատության Azatutyun

«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը», - Թվիթերի իր էջում գրել է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը։ «Միացյալ Նահանգները չի կարող ոչինչ չանել, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների ու քաղաքացիների և տեղահանելով տասնյակ հազարավոր մարդկանց», - նշեց Շիֆը: https://www.azatutyun.am/a/30910258.html #Լուրեր