Ամերիկացիները ոչնչացրել են երկրի օդային տարածքում հայտնված չինական օդապարիկը

Ազատության Azatutyun

Միացյալ Նահանգների օդուժը նախագահ Ջո Բայդենի հրամանով  այսօր Հարավային Կարոլինայի մոտակայքում՝ Ատլանտյան օվկիանոսի օդային տարածքում  խոցել և ոչնչացրել է չինական օդապարիկը: Ըստ Վաշինգտոնի, այն լրտեսության նպատակով է հայտնվել ԱՄՆ-ի տարածքում:  Օդապարիկը դեռ հունվարի 28-ն է հայտնաբերվել: Սպիտակ տունը հայտնել է, որ այն անմիջապես չի ոչնչացվել, քանի որ երկիր հասած բեկորները կարող էին վտանգավոր լինել մարդկանց համար: Զինվորականները սպասել են, որ օդապարիկը քամու ազդեցությամբ տեղաշարժվի և հասնի մի այնպիսի տեղ, որ նրա ոչնչացումը վնաս չի հասցնի բնակիչներին:   Չինաստանը բողոք է հայտնել օդապարիկը խոցելու կապակցությամբ և պնդել է, թե այն միայն օդերևութաբանական հետազոտությունների նպատակով է օգտագործվել ու քամու ճնշման հետևանքով է մտել ԱՄՆ-ի օդային տարածք:   Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այդ օդապարիկի միջադեպի առնչությամբ անցած ուրբաթ օրը չեղարկել է Պեկին կատարելիք այցը:  https://www.azatutyun.am/a/32256494.html

Source: azatutyun.am