Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական սրբապատկերներն ու որմնանկարները նամազի ժամանակ ծածկվելու են
Ազատության Azatutyun
Մզկիթի վերածված բյուզանդական Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական սրբապատկերներն ու որմնանկարները մահմեդական նամազի ժամանակ ծածկվելու են։ Այդ մասին ասել է Թուրքիայի իշխող կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։
«Չնայած Այա Սոֆիան մզկիթ է դառնալու, այն նախկինի պես բաց է մնալու այցելուների, տեղացիների ու զբոսաշրջիկների համար։ Տաճարի սրբապատկերներն ու որմնանկարները պահպանվելու են։ Աղոթքի ժամանակ պլանավորվել է դրանք ծածկել վարագույրով կամ հատուկ լուսավորության միջոցով»,- ասել է նա։
Բյուզանդական տաճարին թանգարանի կարգավիճակից զրկելն ու մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը բացասաբար է ընդունվել միջազգային հանրության կողմից։
https://www.azatutyun.am/a/30726028.html
#Լուրեր