Իզմիրում երկրաշարժից առնվազն 10 շենք է ավերվել
Ազատության Azatutyun
Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայում կան ավերածություններ: Առավելապես տուժել է Իզմիրը, որտեղ Բայրաքլի թաղամասում առնվանզ 10 շենք է ավերվել:
Երկրաշարժի հզորությունը կազմել է 6.6 ուժաստիճան Ռիխտերի սանդղակով: Ավերածություններ կան նաև Իզմիրից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քուշադասի ավանում:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ այս պահին չկան տեղեկություններ զոհերի կամ վիրավորների մասին:
Ստորգետնյա ցւցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 14:51-ին: Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում և Աթենքում:
https://www.azatutyun.am/a/30921209.html
#Լուրեր