Նախագահը Գլխավոր շտաբում հանդիպում է Օնիկ Գասպարյանի հետ
Ազատության Azatutyun
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» է որակել և իր կողմնակիցներին հրավիրել Հանրապետության հրապարակ։ Ավելի ուշ նա հայտնել է, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ է դիմել: Նախագահը դեռ չի ստորագրել այդ որոշումը:
https://www.azatutyun.am/a/31123583.html
#Լուրեր