Պեսկով. «Ֆրանսիան չի կարող հանդես գալ իբրև անաչառ միջնորդ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում»

Ազատության Azatutyun

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Ֆրանսիան չի կարող հանդես գալ իբրև անաչառ միջնորդ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման խնդրում: Այդպես նա արձագանքել է Պեկինում Չինաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սի Ծինպինի և Էմանյուել Մակրոնի վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմի թեման արծարծելու փաստին: «Փարիզն այս կոնֆլիկտում գործնականում կողմերից մեկին է պաշտպանում: Ավելին, ուղղակի և անուղղակի ներգրավված է Ուկրաինայի կողմից: Հետևաբար, դժվար է պատկերացնել Ֆրանսիան միջնորդի դերում»,- ասել է Պեսկովը: Էմանյուել Մակրոնը Պեկինում Սի Ծինպինին կոչ է արել օգտագործել Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի վրա և Ուկրաինայի հարցում «սթափեցնել ռուսներին»: https://www.azatutyun.am/a/32357359.html

Source: azatutyun.am