Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ազատության Azatutyun

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ամերիկացի Էնդրյու Շոֆերի, ռուսաստանցի Իգոր Պոպովի և ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի հետ: Այդ հանդիպման մասին նախօրեին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա ասել է, որ գալիք երկուշաբթի օրը բանակցություններ տեղի կունենան նաև Մոսկվայում: Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ «Ազատությանը» փոխանցել է, որ Զոհրաբ Մնացականյանը մտադիր չէ մեկնել Ժնև և միաժամանակ հաստատել է, որ նախարարը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա:   «Բայրամովի այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և մյուս կողմին հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում:  Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, արտաքին գործոց նախարար Ջեյհուն Բայրամովն արդեն հասել է Ժնև:    https://www.azatutyun.am/a/30882071.html #Լուրեր