Արցախի նախագահը  հանդիպումներ է ունենում աշխարհազորի հետ

Ազատության Azatutyun

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունենում աշխարհազորի հետ։ Այս մասին Հարությունյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար», - գրել է Արցախի նախագահը:     https://www.azatutyun.am/a/30888792.html #Լուրեր