Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՀՀ ՊՆ խոսնակ

Yerevan Daily

Հայ-ադրբեջանական սահմանին ողջ գիշերվա ընթացքում, ինչպես նաև այս պահին, պահպանվում է հարաբերական անվտանգություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց»,- գրում է Շուշան Ստեփանյանը: #Armenia #YerevanDaily #Azerbaijan #war #Հայաստան