Ըստ Կրեմլի, մարդիկ ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին

Ազատության Azatutyun

Ըստ Կրեմլի, ռուսաստանցիները մեծ ակտիվությամբ են մասնակցում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: «Այդ մասին են վկայում առաջին հաղորդագրությունները, սակայն եկեք ոչ մի եզրակացություն դեռ չանենք, գործընթացը նոր է սկսվում»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հետաձգվել է: Հանրաքվեն ի պաշտոնե նշանակված է հուլիսի 1-ին, բայց քաղաքացիներին  տրվել է ժամկետից շուտ քվեարկելու հնարավորություն, քանի որ դա, ըստ իշխանության, թույլ կտա խուսափել համավարակի պայմաններում վտանգավոր կուտակումներից: Քաղաքացիները կարող են քվեարկել փոստով և առցանց, կամ ընտրատեղամասերում՝ ըստ բնակության վայրի: Փոփոխություններն, ըստ էության, արդեն ուժի մեջ են մտել, բայց  նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է ստանալ ժողովրդի աջակցությունը: Այդ փոփոխություններով Պուտինը ստանում է ապագայում էլ նախագահության թեկնածու առաջադրվելու իրավունք: https://www.azatutyun.am/a/30692100.html #Լուրեր