«Իսլամական պետության» զինյալները Աֆղանստանում հարձակվել են բանտի վրա
Ազատության Azatutyun
Աֆղանստանում Նանգարհարի նահանգի Ջալալաբադի քաղաքի բանտից լայնածավալ զինված բախումից հետո փախուստի են դիմել մեծ թվով կալանավորներ:
Այդ բանտում պահվող մոտ 2 հազար կալանավորների թվում կան ոչ միայն քրեական հանցագործներ, այլև թալիբներ և «Իսլամական պետություն» զինյալ շարժման մարտիկներ: Գրոհը բանտի վրա «Իսլամական պետությունն» է նախաձեռնել:
Գրոհի ընթացքում սպանվել է առնվազն 29 մարդ՝ խաղաղ բնակիչներ, բանտի պահակներ, ինչպես նաև իսլամիստ զինյալներ:
«Նանգարհարի բանտի վրա հարձկման արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կա ավելի քան 40 վիրավոր»,- ասել է Նանգարհարի նահանգի վարկակազմի խոսնակ Աթաուլահ Խուջանին:
Ոստիկաններին օգնելու համար երեկ Նանգարհարի նահանգ են մեկնել Աֆղանստանի բանակի ստորաբաժանումները:
https://www.azatutyun.am/a/30764129.html
#Լուրեր