Հայ հաքերները պատասխանում են ադրբեջանցիներին
Yerevan Daily
«Եթե դուք ունեք screenshot-ներ, ապա մեզ մոտ իրական փաստաթղթեր են»,- այս վերնագրով Monte Melkonian Cyber Army-ի անդամները լուսանկար են հրապարակել ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, օգոստոսի 4-ին, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ադրբեջանական հաքերներին հաջողվել է ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Մարտիրոյանը գրել է, որ տեղյակ չէ՝ արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, կցել է նաև հաքերների հրապարակած լուսանկարը.
Ավելի ուշ հարցին արձագանքել էր ՀՀ վարչապետի խոսնակ Մերի Գրիգորյանը: Վերջինս ֆեյսբուքյան էջում գրառում էր արել թեմայի հետ կապված.
«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։»,- մասնավորապես գրել է Մերի Գևորգյանը:
#Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com