«Տնտեսական առումով մայիսին մեր քաղաքականությունը հսկայական էֆեկտ է ունեցել». վարչապետ

Ազատության Azatutyun

«Տնտեսական առումով մեր քաղաքականությունը հսկայական էֆեկտ է ունեցել մայիսին», - ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մայիսին 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Վարչապետը նշեց, որ ուսումնասիրելով տվյալները եկել են այն եզրակացության, որ պետք է որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում, եթե  «ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում կունենանք»: «Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսի, երբ որ մենք որոշեցինք lockdown-ի քաղաքականությունը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Ընդ որում ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին, որովհետև մեր վիճակագրության մեջ կան աշխատատեղեր, երբ որ մարդը դե յուրե աշխատում է, բայց աշխատավարձ չի ստանում», - ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ այս ցուցանիշը ևս մեկ անգամ համոզում է, որ պետք է արվի մաքսիմալը lockdown-ի վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար:    https://www.azatutyun.am/a/30686410.html #Լուրեր