Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նախագահին
Ազատության Azatutyun
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Ալեքսանրդ Տուպիցկուն՝ չեղարկելով, նրա՝ ՍԴ դատավոր նշանակելու մասին 2013 թվականին կայացված որոշումը։
Նախորդ տարեվերջին Զելենկսին Սահմանադրական դատարանի նախագահին ժամանակավորապես հեռացրել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ հունվարին Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն Տուպցիկուն պաշտոնական մեղադրանք էր առաջադրել՝ կեղծ ցուցմունք տալու և վկաներին կաշառելու համար։
Տուպիցկին Սահմանադրական դատարանի դատավոր էր նշանակվել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից։
Ուկրաինայի գործող նախագահ Զելենսկին իր այսօրվա հրամանագրում նշել է, որ Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնանկ է արվում «Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին» նախագահական հրամանագրում տեղի գտած դրույթների հիման վրա։
https://www.azatutyun.am/a/31172498.html
#Լուրեր