Ադրբեջանական 13 ալիքով հայկական տեսանյութ է ցուցադրվել

Yerevan Daily

Armenian Social Media Army-ի թիմը գործընկերների աջակցությամբ ադրբեջանական 13 հեռուստաալիքով կարողացել են հեռարձակել հայկական տեսանյութ, որտեղ ներկայացվում է առաջնագծում իրական իրավիճակը։ Ռուսերեն լեզվով և ադրբեջաներեն ենթագրերով տեսանյութում հայկական Զինված ուժերի առաջխաղացման, Ադրբեջանի ղեկավարության տարածած ապատեղեկատվությունների մասին է խոսվում։ Այն ադրբեջանական ալիքներում ցուցադրվել է մոտ 10 րոպե շարունակ, ապա ադրբեջանցիներն անջատել են տեսանյութի հեռարձակումը։ Տեսանյութը հեռարձակվել է CANLI, arb24, arb, Gunasarb, Ganli, CBC, itv, CBCsport, DUNYATV, MadaniyyatTV, IDMANTV, XAZAR, ATV ալիքներով։ Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com