Գեյթսը քննադատել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի ստուգումների համակարգը

Ազատության Azatutyun

Microsoft ընկերության հիմնադիր, մեծահարուստ բարերար Բիլ Գեյթսն ասել է, որ կորոնավիրուսը զսպելու հարցում Միացյալ Նահանգները հետ է ընկել մնացած աշխարհից, քանի որ չի կարողացել արդյունավետ կերպով իրականացնել ստուգումների ծրագիրը: Այդ մասին միլիարդատերը երեկ ասել է CNN հեռուստակայանին տված  հարցազրույցում: Երեկ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 5 միլիոնին և մահացել է ավելի քան 162 հազար մարդ: Գեյթսի փոխանցմամբ, «համավարակի առաջին փուլում թույլ տրված սխալներն են հանգեցրել ստուգումների հետաձգմանը»: Գեյթսն իր տիկնոջ՝ Մելինդայի հետ, ստեղծել է առողջապահության հարցերով զբաղվող հիմնադրամ: Նրա փոխանցմամբ, երկրին անհրաժեշտ են արագ պատասխան ապահովող թեստեր, այլապես դրանք արդյունավետ չեն լինի: Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է տրամադրում թեստերի համակարգին: «Դա անիմաստ թեստերի վրա միջոցներ վատնելու ամենաթանկ ծրագիրն է աշխարհում»,- ասել է Բիլ Գեյթսը: https://www.azatutyun.am/a/30775835.html #Լուրեր #Կորոնավիրուս